«Ազգ բանակ» հայեցակարգը չեմ կարդացել. Դավիթ Տոնոյան
ОБЩЕСТВОԱշխարհազորի ստեղծումը որեւէ ձեւով լայնամասշտաբ պատերազմի նշան չէ, դա ուղղակի հասարակության պատրաստությունն է արձագանքելու ռազմական բնույթի մարտահրավերներին ու սպառնալիքներին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Հարցին, թե շատերը հարց են հնչեցնում, թե արդյոք մեր բանակի ռեսուրսները բավարար չեն, որ աշխարհազորի անհրաժեշտություն է ծագել, նախարարը պատասխանեց. «Մեր ակտիվ բանակի ռեսուրսները իհարկե կարող են բավարար չլիներ»:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ սա գուցե «ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակներում է, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Ազգ բանակ հայեցակարգը չեմ կարդացել»:
Նա նաեւ հավելեց, որ այս պահին սահմանին իրավիճակը կայուն կանխատեսելի է:
1
Во Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрд
2
Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»
3
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
4
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
5
Доказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже
...



