Ճապոնիայի իշխող կուսակցությունը նոր վարչապետի կընտրի սեպտեմբերի կեսերին
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը նոր վարչապետի կընտրի սեպտեմբերի կեսերին, հաղորդում է Kyodo-ն:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրաժարվել է հայտնել իր հաջորդի անունը:
Ավելի վաղ Սինձո Աբեն հրաժարական է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով: Նա երկար տարիներ տառապում է խոցային կոլիտով, եւ վերջին շրջանում հիվանդությունը սրվել է:
Վարչապետի ենթադրյալ թեկնածուների թվում են պաշտպանության նախկին նախարար Սիգերու Իսիբան, ԱԳՆ նախկին ղեկավար Ֆումիո Կիսիդան, նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան եւ ՊՆ ղեկավար Տարո Կոնոն:
Ընդ որում, փոխվարչապետ Տարո Ասոն հայտարարել է, որ մտադիր չէ միանալ վարչապետի համար նախընտրական մրցավազքին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



