Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել. Բոլորը Ստեփանակերտից են
ОБЩЕСТВОԱրցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 6 քաղաքացու մոտ:
Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են, 4-ը` նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ, 1-ը` կասկածյալ էր գտնվում էր մեկուսացման մեջ: 1 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 281 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել է հիվանդությունը:
Փաստացի բուժում է ստանում 27, ընդհանուր մեկուսացված է 58 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 170 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9968 փորձանմուշի հետազոտություն:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



