«Միլան»․ Զլատանը վերադարձավ
СПОРТ«Միլանը» սոցիալական ցանցերում հայտարարել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վերադարձի մասին։ Իտալական ակումբը մեկ տարով կերկարաձգի պայմանագիրը 38-ամյա ֆուտբոլիստի հետ։
«Զլատանը վերադարձավ»,- նշվում է «Միլանի» թվիթերյան էջում։
Իբրահիմովիչը 2020թ․ հունվարին էր տեղափոխվել «Միլան»։ Կես տարում նա մասնակցեց 18 հանդիպման, խփեց 10 գոլ։
Իբրահիմովիչը «Միլանում» խաղացել է նաեւ 2010-2012-ին՝ դառնալով Իտալիայի չեմպիոն եւ սուպերգավաթակիր։
Ակումբային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ «Մալմյոյում», «Այաքսում», «Ինտերում», «Յուվենտուսում», «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում» եւ «Լոս Անջելես Գելաքսիում»։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



