Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց «London Chess Classic»-ում
СПОРТՇախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատարը Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց «London Chess Classic»-ում: Այս մասին տեղեկացրին ՀԱՕԿ լրատվության բաժնից:
Մրցաշարի երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Մայքլ Ադամսն էր: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 34-րդ քայլին համաձայնեց ոչ-ոքի արդյունքին: Սա հայ շախմատիստի արդեն 3-րդ անընդմեջ ոչ-ոքին էր:
3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում 2-ական միավորով առաջատարները Մաքսիմ Լագրավը և Անիշ Գիրին են: Լևոն Արոնյանը 1,5 միավորով 7-րդ տեղում է: Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցն Անիշ Գիրին է:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



