«Հանդիսատեսը հիմնականում կլսի այն թեմաներից, որոնք նորմալ կյանքում են մեզ հետ պատահում. այդ չարաբաստիկ թեման ուզում ենք շրջանցել». «Վայ, Գրիգ,Գրիգ» stand up-ը վերադառնում է բացօթյա ֆորմատով
ЛАЙФՀումորիստ, հաղորդավար Գրիգ Գեւորգյանի «Վայ, Գրիգ, Գրիգ» stand up ներկայացումը վերադառնում է: Արտակարգ դրությամբ պայմանավորված երկարատեւ ընդմիջումից հետո հումորային շոուն կկայանա աեպտեմբերի 12-ին` Radisson Blu հյուրանոցի բացօթյա սրահում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Գրիգը նշեց, որ մեծ ոգեւորությամբ է սպասում առաջիկա ներկայացմանը, եւ կարծում է` կարանտինից հետո այն լավ առիթ կլինի ցրվելու եւ լիցքաթափվելու խնդիրներից.
«Բացօթյա stand up է լինելու: Հանդիսատեսի քանակը մեծ չի լինի, ինչպես սովորաբար, որովհետեւ տարածքը թույլ չի տալիս ավելի մեծամասշտաբ անել, սակայն մարդիկ կգան, ժամանակ կանցկացնեն, որովհետեւ ամիսներ շարունակ տանն են եղել եւ նման բաների կարիք ունեն: Ես պատրաստ եմ, իսկ իմ թիմը մաքսինալ հարմարավետ պայմաններ է ստեղծել հանդիսատեսի համար:
Գիտենք, որ շատերը երեխաներ ունեն, որոնց այս շրջանում տանը պահելը շատ դժվար է: Այդպիսով, նրանց համար էլ սրահից քիչ հեռու մանկական խաղահրապարակ կա, որը եւս մտնում է stand up-ի տոմսի մեջ: Փորձել ենք գնային այն նշաձողը չսահմանել, ինչը կսահմանեինք կարանտինից առաջ` հասկանալով, որ մարդկանց մոտ տարբեր ֆինանսական դժվարություններ կան այս իրավիճակով պայմանավորված»,-ասում է հումորիստը` խոստովանելով,-«Շատ եմ կարոտել հանդիսաեսին: Ժամանակին դա շատ սովորական էր, հիմա երանելի բան է դարձել, որ հումոր անես ու մարդիկ ծիծաղեն դրա վրա: Հիմա դա երազանքի նման տարօրինակ բան է թվում: Հուսանք` շուտով այդ ամեն ինչը կդառնա իրականություն ու կսկսվի նոր շրջան ոչ միայն իմ, այլեւ իմ կոլեգաների, առհասարակ, մշակույթի կյանքում: Կսկսենք բացօթյա վայրերում, բայց հոկտեմբերից ինձ համար շատ դժվար կլինի, որովհետեւ ես անձամբ շատ մրսկան եմ (ծիծաղում է)»: