Իվան Ռակիտիչը 3 տարվա պայմանագիր կկնքի «Սեւիլիայի» հետ
СПОРТ«Սեւիլիան» համաձայնության է հասել «Բարսելոնայի» հետ խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի տեղափոխության հարցում, հաղորդում է Goal.com-ը։
32-ամյա ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր կկնքի «Սեւիլիայի» հետ, որի կազմում հանդես է եկել 2011-2014 թվականներին՝ մինչեւ կատալոնական ակումբ տեղափոխվելը։
Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված էր մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Ռակիտիչը բուժզննման է մեկնել Սեւիլիա։
Անցած մրցաշրջանում Ռակիտիչը «Բարսելոնայի» հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



