Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Սա գնահատում եմ որպես անհարգալից վերաբերմունք». Արթուր Ղազինյան

ПОЛИТИКА

Past.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան- Նոր Նորք նստավայրում այսօր տեղի էր ունենում նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու նպատակով «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի կողմից ներկայացված հաղորդումը ՀՔԾ-ի կողմից մերժումը վերացնելու նպատակով դատարան ներկայացված բողոքի առաջին դատական նիստը։ Այն տևեց մի քանի րոպե: Նիստին քննիչը չէր ներկայացել, դատավորն էլ տեղեկացրեց, որ գործի նյութերը նոր է ստացել և ժամանակ է պետք ծանոթանալու համար: Դատական նիստը հետաձգվեց մեկ ամսով:

Լրագրողների հետ զրույցում դատական նիստի հետաձգումը Ղազինյանը հետևյալ կերպ մեկնաբանեց. «Դուք ականատես եղաք դատարանի կողմից բողոքի քննությունը գրեթե մեկ ամսով հետաձգելուն: Պատճառը ՀՔԾ-ի կողմից գործի նյութերն ուշ ուղարկելն էր: Քննիչն ինքը չէր ներկայացել: Սա գնահատում եմ որպես անհարգալից վերաբերմունք դատավարությանն ընդհանրապես, և գնահատում եմ որպես դատավարական տեխնիկական հնարք՝ չտալու հնարավորություն, որպեսզի, ըստ էության, բողոքը քննվի, շատ լավ հասկանալով, որ իմ կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը եղել է բացարձակ հիմնավոր, ներկայացված են եղել անհերքելի և հանրահայտ փաստական տվյալներ, որոնց նույնիսկ 20 տոկոսի առկայության պարագայում ցանկացած իրավական պետության մեջ դատախազական և քննչական մարմիններն ուղղակի պարտավոր էին հարուցել քրեական գործ: Գործը գտնվում է քաղաքական վերահսկողության ներքո, քաղաքական հրահանգավորման տակ և քաղաքական բարձրագույն իշխանության անմիջական հսկողության ներքո»,-ասաց Արթուր Ղազինյանը:

Նրա խոսքով՝ փաստական տվյալները մեծ հաշվով առայժմ գաղտնիքներ չեն պարունակում, եղել են հասանելի հանրությանը: «Ամեն ինչ տեղի է ունեցել մեր աչքի առաջ, միտումնավոր, նախօրոք պլանավորված, կազմակերպված ձևով խեղաթյուրվել է, աղավաղվել է և մեզանից թաքցվել է մեր երեխաների, ծնողների, ընտանիքների կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեեկատվություն, ինչի հետևանքով մենք այսօր ունենք 1150 մահացած և մոտավորապես 40 հազարից ավելի վարակակիր»,-նշեց նա:

Հարցին, որ եթե այս գործը, ըստ Ղազինյանի, գտնվում է քաղաքական հրահանգի տակ, ապա երաշխիք կա՞,  որ դատարանին քաղաքական հրահանգ չի տրվելու, կուսակցության նախագահն այսպես արձագանքեց: «Նման կանխավարկած չունեմ, որովհետև դատարանները բազմիցս ապացուցել են, որ իրենք մինչև այս պահը գոնե հեռու են մնացել քաղաքական թելադրանքից և կարողացել են գործել իշխանության քաղաքական կամքին հակառակ: Այդպիսի դեպքերը բազմաթիվ են, իհարկե, կան նաև այնպիսի դատական ակտեր, որոնք բխում էին իշխանության շահերից և ունեին, մեղմ ասած, խիստ վիճելի հիմք իրավական առումով»,-շեշտեց Ղազինյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե իշխանությունը հակադարձում է այն պնդումներին, որ իրենք տապալել են կորոնավիրոուսի դեմ պայքարը, քանի որ բոլոր երկրներում էլ իրավիճակը գրեթե նույնն է եղել, եղել են մահացածներ, վարակվածության մեծ թվեր,  Ղազինյանը հակադարձում է. «Հայաստանում կա՞ ինչ-որ մեկը, որ այլ կարծիք ունի, քան այն, որ կորոնավիրուսի դեմ կառավարության տարած պայքարը տապալված և ձախողված է: Դատենք արդյունքներով, մահացածների թվով, վարակակիրների քանակով, տնտեսության ծանր վիճակով, բոլոր հետևանքներով: Ինչ վերաբերում է աշխարհի տարբեր երկրների հետ իշխանության և նրա կողմնակիցների սիրելի համեմատություններին, ապա իրենք միշտ բերում են այնպիսի օրինակներ, որոնք բխում են իրենց շահերից, մինչդեռ կան օրինակներ, որ չեն բխույմ իրենց շահերից, հետևաբար նրանք խուսափում են բերել այդ օրինակները և ցույց տալ, թե ինչպես էր պետք գրագետ, ժամանակին, ճշգրիտ ձևով կազմակերպել այս վիճակը հաղթահարելու պրոցեսը: Մենք ունենք ավելի շահեկան վիճակ, քան աշխարհի մնացած պետությունները: Աշխարհագրական դիրքով, երկու փակ սահմանով, տուրիստակայն բավականին նվազ հոսքերով և մարդկանց շարժի առավել սահմանափակ վիճակով պետք է ընդամենը տեխնիկապես գրագետ և ճիշտ ժամանակին ձեռնարկեինք անհրաժեշտ միջոցառումները, և ամենակարևոր բաղադրիչը համաճարակի դեմ պայքարն արդյունավետ վարելու համար, հասարակությանը ստույգ, ճշտված, հաստատված, լաբորատոր փորձաքննություն անցած, տվյալ պահին հասանելի ամբողջ տեղեկատվությունը տրամադրելն է: Մինչդեռ բոլորն են հիշում՝ մեր աչքի առաջ ինչպես էին իրենք միտումնավոր, դիտավորյալ, չարամտորեն նվազեցնում այս վիրուսի վտանգավորությունը, ինչպես էին այն ծաղրում բոլորիս աչքի առաջ, ինչպես էին համեմատում դա սովորական սեզոնային գրիպի հետ, մինչդեռ առողջապահության համաշխարհային կառույցները միաձայն պնդում էին, որ սա սովորական գրիպ չի: Ժամանակին ասում էին՝ խղճացեք ժողովրդին, դադարեցրեք ձեր անիմաստ քարոզարշավները և զբաղվեք մարդկանց կյանքի և առողջության խնդիրներով, իրենք պնդում էին՝ հետևեք բացառապես պաշտոնական լրատվությանը, իսկ այն ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, վախենալու որևէ բան չկա»,-ասաց Ղազինյանը:

Լրագրողների հետ զրույցի ողջ ընթացքում վերջինս դիմակ չէր կրում: «Հայտարարել եմ, որ բաց տարածքներում դիմակ չեմ կրելու: Դա իմ սկզբունքային որոշումն է, բնականաբար, դրա համար կարող եմ տուգանվել, ունեմ այդ իրավագիտակցությունը: Պատրաստ եմ տուգանվել, բայց չեմ վճարելու այդ տուգանքը, որովհետև պարետը, չլինելով սահմանադրական մարմին, իրավունք, լիազորություն չունի ընդունելու նորմատիվ իրավական ակտեր, և իր կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտն ինձ համար որպես իրավաբանի կիրառման ենթակա չէ: Դիմել եմ վարչական դատարան՝ պարետի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի, իհարկե, մասնավոր դեպքով բաց տարածքում դիմակ կրելու նորմի իրավազորությունը վիճարկելու պահանջով: Սպասենք՝ դատարանն ինչ որոշում կկայացնի: Առկա են բոլոր փաստական իրավական հիմքերը պարետի կողմից ընդունված բոլոր նորմատիվ իրավական ակտերն առոչինչ ճանաչելու համար: Այդ ակտերն առոչինչ ճանաչելուց հետո բոլոր քաղաքացիները, որոնք տուգանվել են, ունեն լեգալ իրավունք և հնարավորություն վիճարկելու իրենց վերաբերյալ արձանագրված տուգանքները, իսկ որոնք արդեն վճարված են, ունեն լեգալ իրավունք դրանց վերադարձը պահանջելու համար»,-եզրափակեց Արթուր Ղազինյանը:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира