Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Սեյս­մա­կա­յուն շի­նա­րա­րու­թյունն ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հիմ­նախն­դիր­նե­րից մեկն է»

ОБЩЕСТВО

Վերջին շրջանում կարծես լրահոսում ավելի շատ ենք հանդիպում լուրերի, որոնք վերաբերում են Հայաստանի այս կամ այն տարածքում տեղի ունեցած երկրաշարժերին: Վերջին օրինակը Աշոցք գյուղից 8 կմ հարավ տեղի ունեցած երկրաշարժն էր, իսկ ցնցման ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել էր 4 բալ: Նշվածին նախորդել էր Եղեգնաձոր քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք ընկած հատվածում տեղի ունեցած երկրաշարժը, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել էր 3-4 բալ:

ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ-ի կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետի տեղակալ Գուրգեն Նամալ յանը «Փաստի» հետ զրույցում ընդգծեց, որ վերջին շրջանում արձանագրված երկրաշարժերն իրենց ուժգնության տեսանկյունից դիտարկվում են որպես թույլ երկրաշարժեր: Մեզ հետ զրույցում նա այլ կարևոր խնդրի մասին մատնանշեց. «Երբ 3-4, նույնիսկ 5 բալ ինտենսիվության երկրաշարժ է լինում, որևէ տագնապ չկա, որովհետև այդ ուժգնության երկրաշարժերի դեպքում փլուզում չի լինում: Կարող է որևէ քար ընկնի, բայց որևէ վտանգ չկա:

Երբ խոսքն արդեն 5,5 կամ, օրինակ` 7 և ավելի մագնիտուդով երկրաշարժի մասին է, արդեն լուրջ մտահոգություն կա: Ինչո՞ւ. մեր բոլոր շենքերն ու շինությունները, որոնց գերակշռող մեծամասնությունը կառուցվել է Խորհրդային Միության տարիներին, նախ ունեն բարձր ֆիզիկական մաշվածություն: Դրանք այսքան տարի շահագործվել են, ու լավ գիտենք, թե մեզ մոտ ինչպես են պահպանում շահագործման պայմանները: Բնակիչներն իրենք իրենց իրավասություններ են վերապահել՝ նկուղից սկսած, վերնահարկերով վերջացրած, ինչ ուզել, արել են:

Բացի այդ, բազմաբնակարանային բնակելի շենքերը նախագծվել ու կառուցվել են 7-8 բալ սեյսմակայունության հաշվարկով, մինչդեռ այսօր ՀՀ-ում գործող նորմերով ՀՀ տարածքը բաժանված է սեյսմիկ 3 գոտիների, ու սեյսմիկ վտանգը գնահատվում է մինչև 9 և ավելի բարձր բալ: Օրինակ՝ Երևանը, որտեղ կենտրոնացված է ազգաբնակչության մոտ կեսը, գտնվում է սեյսմիկ երրորդ գոտում, ուր կարող է լինել 9 կամ ավելի բարձր ինտենսիվության երկրաշարժ: Աստված մի արասցե, եթե լինի այնպիսի երկրաշարժ, ինչպիսին 1988-ին եղավ Գյումրիում, հետևանքները միայն ողբերգական ավարտով չեն սահմանափակվի:

Դա արտառոց կլինի ՀՀ-ի համար: Հետևաբար, երբ ես անդրադառնում եմ սեյսմակայուն շինարարությանը, ես շեշտում եմ, ասում, որ դա ազգային անվտանգության հիմնախնդիրներից մեկն է: Մենք ունենք լուրջ խնդիր, ինչի մասին պետք է հաճախ բարձրաձայնել և բարձրացնել ինչպես ազգաբնակչության, այնպես էլ կառավարության զգոնությունը»: Իսկ թե տարիների ընթացքում այս տեսանկյունից ինչ աշխատանքներ են տարվել, Գ. Նամալ յանը նկատում է. «Մենք փաստաթղթային առումով գրեթե ամեն ինչ ունենք. կառավարության որոշումներ, օրենքներ, հայեցակարգեր կան, բայց շատ քիչ գործնական աշխատանքներ ունենք:

Այդ քիչ աշխատանքներից ամենանկատելին մեր հյուսիսային հատվածում երկրաշարժից հետո վերականգնողական աշխատանքներն են եղել: Տեղի բարձր ու խոցելի շենքերը հիմնականում փլուզվեցին, նորերը կառուցվեցին, կային շենքեր, որոնք ամրացվեցին, բայց մնացած տարածաշրջաններում այդ ուղղությամբ լուրջ աշխատանք չի կատարվել: Այդուհանդերձ, մեր հանրապետությունում 2015 թվականից որոշ լավ ծրագրեր են իրականացվել, որոնք այսօր էլ են շարունակվում: Մեկը դպրոցների սեյսմիկ անվտանգության ծրագիրն է, որն իրականացվում է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ և մեր կառավարության մասնակցությամբ:

Սա գործնական քայլ է, իսկ, օրինակ՝ մանկապարտեզների պարագայում նման քայլերը քիչ են: Բազմաբնակարանային բնակելի շենքերի դեպքում, կարելի է ասել, գրեթե ոչինչ չի արվել: Մեր շենքերը չեն համապատասխանում գործող նորմերին, կան բավականին լուրջ թերություններ, շինարարական աշխատանքներն իրականացվել են զգալի սխալներով ու թերություններով: Շահագործումը ևս շատ վատ է իրականացվել: Հաշվի առնելով նաև շահագործման ժամկետները՝ բնական է նաև ֆիզիկական մաշվածությունը: Եվ նման խնդիրների պարագայում, իհարկե, շենքերն այսօր ուժեղացման, սեյսմազինվածության բարձրացման կարիք ունեն»:

Մեր զրուցակիցը նշեց, որ, այնուամենայնիվ, Խորհրդային Միության տարիներին կառուցված բոլոր շենքերը չեն, որ սեյսմիկ բարձր խոցելիություն ունեն: Այս առումով Գ. Նամալ յանն առանձնացրեց հատկապես խոշորապանելային շենքերը, որոնք, ըստ նրա, բավականին լավ դիմակայում են ուժեղ երկրաշարժերին, ինչը չենք կարող ասել, օրինակ՝ 4, 5 կամ անգամ 6 հարկանի քարե շենքերի մասին, որոնք սեյսմիկ բարձր խոցելիություն ունեն. «Ի դեպ՝ ժողովրդի մեջ տարբեր կերպ են ներկայացնում նոր կառուցվող շենքերը, բայց ասեմ, որ դրանք առավել հուսալի են, քան մնացածները, որովհետև նախագծվում ու կառուցվում են այսօրվա գործող նորմերով»:

 

«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции