Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Հա­մա­ճա­րա­կա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի ողջ ըն­թաց­քում ուղ­ղա­կի ան­տես­վել է հաշ­ման­դա­մու­թյուն ունե­ցող ան­ձը»

ИНТЕРВЬЮ

Ուսումնական տարին ուր որ է կսկսվի, ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դասերի անցկացման ուղեցույցը, որի շուրջ ծնողները և ուսուցիչները, անգամ աշակերտներն իրենց անհամաձայնությունն են արտահայտում, առաջարկում քննարկել, վերանայել: Այն, որ աշակերտը դասերի ողջ ընթացքում մի քանի ժամ պետք է դիմակով լինի, անհարմարություններ է պատճառելու, որպես հակափաստարկ բերվում է առողջապահական գործոնը, մյուս կողմից՝ նույն առողջապահական նկատառումներից ելնելով՝ դասամիջոցները լավագույն տարբերակն են լիցքաթափվելու, կուտակված էներգիան սպառելու համար, բայց երեխաները հնարավորություն չեն ունենալու դասամիջոցին դասարանից դուրս գալ և այսպես շարունակ:

Նախարարությունը նշում է, որ ուղեցույցում առկա տարբեր կետերի վերաբերյալ շահագրգիռ կողմերից ստացել է նամակներ, դիմումներ, և հնարավոր է՝ քննարկումների արդյունքում որոշ կետեր փոփոխության ենթարկվեն: Այս ամբողջ ընթացքում բավականին քիչ խոսվեց այն մասին, թե ինչ խնդիրների են այս պայմաններում բախվելու հաշմանդամություն ունեցող երեխաները: «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը նշում է՝ ընդհանուր առմամբ դեմ է այդպիսի սահմանափակումներին ոչ միայն հաշմանդամություն ունեցող, այլ բոլոր երեխաների դեպքում: «Մանրամասնեմ, թե ինչու:

Զրուցել եմ հեղինակավոր բժիշկների, մանկաբույժների հետ, և բոլորը միաբերան պնդում են՝ այդքան ժամ դիմակով լինելը կարող է ավելի մեծ վնաս հասցնել, քան պաշտպանել վարակից: Ոչ մի երաշխիք չկա, որ երեխան ճիշտ կկրի այդ դիմակը, խոնավանալու դեպքում կփոխարինի այն նորով, գետնին ընկնելուց հետո նորից չի կրի այն և այլն: Այս բոլորը շատ բարդ է վերահսկել մեծ թվով երեխաների պարագայում, որևէ ուսուցիչ չի կարող դա ապահովել: Բացի դրանից, լինել անընդհատ մի դասարանում՝ առանց օդափոխման, արդեն խնդրահարույց է, եթե օդափոխում իրականացվի, երեխաները կարող են քրտնած լինել և ուղղակի այդ ընթացքում կմրսեն և կհիվանդանան: Այս հարցերում հիմնվում եմ բացառապես բժիշկների կարծիքի վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը:

Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող երեխաներին, Ալավեդյանը մի քանի հարց է բարձրաձայնում: «Օրինակ՝ վատ լսող երեխաները, որոնք օգտվում են լսողական սարքերից, ընդհանրապես չեն կարող դիմակ կրել: Երբ իրենք կրում են դրանք, շարժումները հավել յալ աղմուկ են առաջացնում լսողական սարքի մեջ, նրանք սկսում են դժվար լսել, և մեծ վնաս է հասցվում իրենց առողջությանը, մնացորդային լսողությանը: Դիմակով լինել դասապրոցեսի ընթացքում ուղղակի անհնար է: Կարող ենք խոսել նաև սայլակ օգտագործող երեխաների մասին:

Ինչպիսի՞ հեռավորություն պետք է լինի, ո՞վ է այն պահպանելու, եթե կա օգնության կարիք, ո՞վ է օգնելու, եթե ինչ-որ մեկը տեղափոխվում է, ինքնաբերաբար հրում է սայլակը, նշանակում է հեռավորություն արդեն չկա: Իսկ ինչ-որ մեկը մտածե՞լ է սայլակի ախտահանման հարցերի մասին: Այլ խնդիր է այն դեպքում, երբ երեխաները կա՛մ չեն տեսնում, կա՛մ էլ թույլ տեսողություն ունեն: Նրանք հատուկ գրականություն են օգտագործում, որը շոշափելու հետ կապ ունի, և այստեղ դժվար է մտածել կանոնների մասին»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Նա նշում է մեկ կարևոր հանգամանք ևս: «Զարմանալի է, որ համաճարակային միջոցառումների ողջ ընթացքում ուղղակի անտեսվել է հաշմանդամություն ունեցող անձը՝ և՛ երեխան, և՛ մեծահասակը: Երբ կա նման իրավիճակ, կանոններն, իհարկե, պետք են, ով կարող է վիճել, ամբողջ աշխարհում էլ սահմանափակումներ կան, բայց պետք է հաշվի առնել հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական վիճակը, նաև հոգեբանական, եթե խոսքը մտավոր խնդիրներ, հոգեկան շեղումներ ունեցող երիտասարդների ու երեխաների մասին է, որոնք, այնուամենայնիվ, դպրոց են հաճախում, եթե իրենց վիճակը թույլ է տալիս:

Օրինակ՝ դիմակով մնալն ի՞նչ ազդեցություն կունենա նրանց վրա: Էլ չեմ խոսում այն մասին, որ առանց ժեստերի, միմիկաների շատ դժվար կլինի երեխային ընկալել նյութը, էլ չեմ ասում, օրինակ՝ լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար: Իմ կարծիքով, լուծումը լուրջ հեռավորության պահպանումն է, դասասենյակների լավ օդափոխությունը, փոքր խմբերով դասեր անցկացնելը, բայց դիմակահանդեսը հարկավոր է ավարտել»,-եզրափակում է Արմեն Ալավերդյանը:

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию