71-ամյա Պուգաչովան իր երկվորյակներին առաջին դասարան է ուղեկցել և տպավորել է իր երիտասարդ տեսքով (լուսանկարներ)
ЛАЙФՌուսական էստրադայի երգչուհի Ալլա Պուգաչովան այսօր իր երկվորյակներին առաջին անգամ դպրոց է տարել:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», «պրիմադոննան» իր և Մաքսիմ Գալկինի երեխաներին՝ Գարիին և Լիզային, առաջին դասարան է ուղեկցել: Վերջիններս ընդունվել են մերձմոսկովյան մասնավոր դպրոց:
«Ահա և սեպտեմբերի մեկը: Պատրաստվել ենք, հուզվել ենք, զարդարվել և գնացել: Ուղեկցել են մայրիկը, հայրիկը, դայակն ու ընկերները»,- սոցցանցում գրել է Գալկինը:
Լրատվամիջոցների աչքից չի վրիպել նաև 71-ամայ Պուգաչովայի երիտասարդ և ակտիվ տեսքը. վերջինս այսօրվա իր կերպարը համալրել էր կարճ սպիտակ կիսաշրջազգեստով և սև բաճկոնով:

1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
Аршака Карапетян отвечает на комментарии
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
5
IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026



