Ազատության հրապարակը՝ արդեն նոր Սահմանադրության իրականությունում. ֆոտոշարք
ФОТОPast.am-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել «Նոր Հայաստանի» նստացույցը: Սահմանադրական հանրաքվեին հաջորդած գիշերը, երբ Երեւանում գրանցվել է -10 աստիճան ցուրտ, նստացույցի մասնակիցներն իրենց դիրքերը չեն զիջել: Այսօր առավոտյան Ազատության հրապարակում քննարկումներ էին` տեղի ունեցած հանրաքվեի, ընտրակեղծիքների, «Այո» ընտրողների եւ հասարակությունն առողջացնելու մասին:
Ի դեպ, ոստիկանները շարունակում են նույն զգոնությամբ հետեւել հրապարակում անցուդարձ անող քաղաքացիների պայուսակների պարունակությանը: Past.am-ի ֆոտոլրագրող Գագիկ Աղբալյանի ուսապարկի պարունակությունն այսօր ոստիկանները ստուգել են մեծ ուշադրությամբ, առանց ներկայացնելու դրա հիմքը եւ պատճառները, եւ ոչինչ «վտանգավոր» չհայտնաբերելով՝ ներողություն խնդրել:
Գագիկ Աղբալյան
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



