Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ակն­հայտ է, որ նպա­տա­կը կա­ռա­վա­րե­լի դա­տա­րան ունե­նալն է». փաս­տա­բա­նը՝ մաս­նա­գի­տաց­ված դա­տա­րան­նե­րի մա­սին

ИНТЕРВЬЮ

Արդարադատության նախարարությունն առաջարկում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան: Ըստ առաջարկվող փոփոխությունների, դատավորները 25-ն են լինելու, որոնցից 20-ը քննելու է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը: Նախատեսվում է ստեղծել նաև մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան: Փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով, ուսումնասիրությունները, որոնք կատարվել են մի շարք իրավաբանների կողմից, փաստում են, որ վերոնշյալ մոդելն իրեն չի արդարացրել այլ երկրներում:

«Եվ անհասկանալի է, թե կոնկրետ ո՞ր փորձը նկատի ունենալով են ՀՀ-ում որոշել նման ինստիտուտ ներդնել: Համենայն դեպս, այդ ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ այդ երկրների մեծամասնությունը չի համարվում ժողովրդավարական, իրավական երկիր: Հաշվի առնելով այս ամենը՝ որևէ կերպ հնարավոր չէ փաստել, որ այդ երկրների փորձն արդարացված կլինի այդ մոդելը ՀՀ-ում ներդնելու տեսանկյունից: Հասկանալի է, որ չեն ներկայացվում փաստեր նաև այդ դատարանների ստեղծման անհրաժեշտության մասով:

Բայց հաշվի առնենք նաև հետևյալ հանգամանքը. վերջին տարիները ցույց են տալիս, որ բարեփոխումների անվան տակ բոլորովին այլ նպատակներ կան: Այսօրվա իշխանությունների համար այդ նպատակներից ամենակարևորը կառավարելի դատարաններ ունենալն է: Փորձը ցույց տվեց, որ իշխանությունները չեն կարողանում հասնել իրենց այն նպատակին, ըստ որի՝ բոլոր դատավորները կենթարկվեն իշխանության կամքին: Եվ այժմ նրանք փորձում են բոլորովին այլ մոդել ներդնել: Այսինքն, ի սկզբանե ունենալ դատարան, որն իրենց համար կառավարելի կլինի: Ակնհայտ է, որ նպատակը սա է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Լուսինե Սահակյանը:

Խոսելով այն մասին, որ մասնագիտացված դատարանների դատավորների աշխատավարձը պետք է ավելի բարձր լինի մյուս դատարանների դատավորների աշխատավարձից, փաստաբանը նկատեց. «Հաշվարկները ցույց են տալիս, որ նրանց ծանրաբեռնվածությունը, ի տարբերություն մյուս դատավորների, շատ ավելի քիչ է լինելու: Այդուհանդերձ, չգիտես ինչու, նրանց աշխատավարձը շատ ավելի բարձր պետք է լինի: Այս ամենը վկայում է, որ նպատակը լրիվ այլ է:

Ու եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ սահմանափակ քանակությամբ դատավորներ են նշանակվելու, հասկանալի է դառնում, որ շատ ավելի հեշտ է կառավարել նրանց: Իրենց նշանակումն իշխանությունների կամքը պետք է լինի, և նրանք ի սկզբանե իշխանությունների համար կառավարելի դատավորներ են լինելու»: Թեպետ, բացի աշխատավարձի չափից, նաև դատավորների ընտրության չափորոշիչներն են մատնանշվել, Լ. Սահակյանը, այնուամենայնիվ, թերահավատ է նրանց անկախության առումով:

«Ամենևին չկա նման երաշխիք, որ նրանք անկախ են լինելու: Առավել ևս, երբ կյանքն այլ բան է ցույց տալիս. անկախ չափորոշիչներից, դրանց քանակից, միշտ հնարավոր է դրանք շրջանցել: Եվ այս պարագայում ևս ակնհայտ է, որ այն դատավորները, որոնք չեն բավարարի իշխանության պահանջներին, նրանք պարզապես չեն նշանակվելու: Նկատի ունենալով նաև այն իրողությունը, ըստ որի՝ այդ նոր դատարանները ստեղծելու համար ֆինանսական լուրջ միջոցներ են ներդրվելու, ակնհայտ է դառնում, որ այն կոնկրետ նպատակ ունի, որին հասնելու համար իշխանությունները ոչնչի առաջ կանգ չեն առնելու:

Ոչ մի չափորոշիչ, որը կսահմանվի օրենքով, նրանց չի կանգնեցնելու: Դրանք շրջանցելու ձևերը միշտ կան: Բացի այդ, ակնհայտ է, որ նախագիծն իշխանահաճո դատավորներ նշանակելու հնարավորություն է տալիս»,-ասաց մեր զրուցակիցը: Մանրամասնելով, թե ինչ կոնկրետ նպատակ է տեսնում վերոնշյալ նախաձեռնության մեջ, փաստաբանը նախ մատնանշեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» աղմկահարույց օրենքը:

«Ըստ էության, ստացվում է, որ այս դատարանները պետք է նաև այդ գործերը քննեն: Հաշվի առնելով, որ նշված օրենքը լուրջ խնդիրներ ունի, իրավունքների լուրջ խախտումների է հանգեցնելու, ակնհայտ է, որ այս պարագայում իշխանություններին անհրաժեշտ է ունենալ կառավարելի դատարաններ, որ կարողանան հասնել նպատակին՝ իրենց համար անցանկալի անձանց հետ կապված գործերով»,-շեշտեց Լ. Սահակյանը:

Փաստաբանը համամիտ չէ այն պնդումների հետ, թե նման դատարանների ստեղծումը կարող է լուծել դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը. «Դատավորներն ինչպես ծանրաբեռնված եղել են, այնպես էլ ծանրաբեռնված են լինելու, որովհետև երբ հաշվարկներ են կատարվում, պարզվում է, որ այդ նոր նշանակվող դատավորները շատ քիչ ծանրաբեռնվածությամբ են աշխատելու:

Այն գործերը, որոնք կան մյուս դատավորների վարույթներում, շարունակելու են լինել մեծ քանակությամբ: Ուստի, այս նախագիծն այդ խնդիրը չի լուծելու»: Դիտարկելով ՀՀ-ում առկա կոռուպցիոն իրավիճակը նման մասնագիտացված դատարանների ստեղծման անհրաժեշտության համատեքստում՝ Լ. Սահակյանը շեշտեց. «Նշվածի առումով ես տեսել եմ ուսումնասիրություններ մեր այլ իրավաբանների մոտ: Պարզվում է, որ իրականում կոռուպցիոն գործերն այդքան շատ չեն:

Պրակտիկան էլ է դա ցույց տալիս: Եվ, բնականաբար, հաշվի առնելով նաև այդ հանգամանքը, վերոնշյալ քանակությամբ դատավորների ավելացումը նման դատարանում արդարացված չէ»:

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию