Իտալական հեղինակավոր «Իլ Պիկոլո» շաբաթաթերթը անդրադարձել է աշխարհի քառակի չեմպիոն Ջորջիո Պետրոսյանի Հայաստան կատարած այցին
СПОРТԻտալական հեղինակավոր «Իլ Պիկոլո» շաբաթաթերթը անդրադարձել է K1-ի ռինգերում տարբեր վարկածներով աշխարհի քառակի չեմպիոն Ջորջիո Պետրոսյանի Հայաստան կատարած այցին: Իտալական շաբաթաթերթը գրել է, որ աշխարհահռչակ հայ մարզիկը ավելի քան 21 տարի երազել է հայրենիք այցելելու մասին, բայց ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում և ահա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից պաշտոնական հրավեր ստանալուց հետո նա վերջապես այցելել է իր պատմական հայրենիք: Թերթը գրել է, որ Ջորջիոն Հայաստանում որպես պատվավոր հյուր մասնակցել է «Մուլտի Ֆայթ» ակումբի նոր մարզադահլիճի բացման արարողությանը և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ կտրել է կարմիր ժապավենը: Թերթում հրապարակված է նաև Ջորջիո Պետրոսյանի «Նոյ» կոնյակի-գինու գործարանում արված լուսանկարը: «Իլ Պիկոլո» շաբաթաթրթում նաև գրված է, որ Ջորջիո Պետրոսյանն ու «Մուլտի Ֆայթ» ակումբը քննարկում են հետագայում համագործակցելու տարբերակները: