Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Բոլոր կառավարությունները խոսել են սննդամթերքի անվտանգության մասին, բայց, ցավոք, խոսքից գործի չենք անցել»

ИНТЕРВЬЮ

Օրերս բոլորին ցնցեցին Արմավիրի մարզում և Երևանում ալկոհոլից մասսայական թունավորման դեպքերը: Էկոկենտրոնի սննդի ռիսկերի կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր (Իտալիա) Դավիթ Պիպոյանը նշում է՝ սա ողբերգական դեպք էր: «Տասը տարուց ավելի է՝ աշխատում եմ ոլորտում, և նմանատիպ մահացության դեպքով թունավորում մեր հանրապետությունում վերջին տարիներին չի արձանագրվել:

Սննդամթերքի անվտանգության խնդիրները կոմպլեքս խնդիրներ են, և իրար հետ փոխկապակցված են դրա բոլոր բաղադրիչները, այդ թվում՝ հանրային իրազեկումը, մարդկանց իրավագիտակցության մակարդակի բարձրացումը և այլն: Բոլորի համագործակցությունը շատ կարևոր է, որովհետև մարդկանց պետք է մշտապես իրազեկել, ներկայացնել բոլոր այն վտանգները, որոնք առկա են սննդամթերքի անվտանգության ոլորտում, որովհետև շատ անգամ մարդիկ թերագնահատում են սննդամթերքի անվտանգության ռիսկերը:

Հավատացեք՝ նշված օրինակի դեպքում որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ ալկոհոլի օգտագործումը կարող է ավարտվել մահացու ելքով: Շատ կարևոր է, որ մշտապես մարդկանց ներկայացնենք բոլոր խնդիրները, ընդ որում՝ ոչ միայն արտադրական: Ինչո՞ւ եմ սա շեշտում: Վերջին տարիներին մեծ ուշադրություն ենք դարձնում արտադրողներին, մակնշման հետ կապված խնդիրներն ենք քննարկում, ահազանգում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, բայց կան շատ ավելի կարևոր ոլորտներ, օրինակ՝ ապօրինի պայմաններում սննդամթերքի կամ այլ ապրանքի արտադրությունը: Խնդիր է այն, որ թե՛ պետական մարմինների, թե՛ զանգվածային լրատվության միջոցների արձագանքը դեպքային է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը:

Նշում է՝ բոլորս էլ գիտենք, որ հանրապետությունում ձեռնարկատիրական նման ուղղություններ կան: Խնդիրների վերհանման հարցում մեծ դեր ունեն թե՛ պետական մարմինները, թե՛ լրատվամիջոցները: «Վերջիններս չպետք է այս խնդրի մասին բարձրաձայնեն միայն այն ժամանակ, երբ դժբախտ դեպքեր լինեն: Հակառակը՝ բոլոր խնդիրները պետք է նախապես «փորփրել»: Օրինակ՝ խնդիր է այն, երբ տնամերձներում պտուղ-բանջարեղեն են աճեցնում և բակերում իրացնում, չգիտենք, թե դրանք ինչ թունաքիմիկատներ են պարունակում: Առհասարակ նման խնդիրները բազմաթիվ են: Պետական մարմինները պետք է ոչ թե արձագանքեն այն ժամանակ, երբ արդեն տասից ավելի մարդու մահվան հետ գործ ունենք:

Ի վերջո, սննդամթերքի անվտանգությունն ունի կարևորագույն երկու սկզբունք՝ կանխարգելման և նախազգուշավորության: Նախազգուշավորության սկզբունքի գաղափարը ծնվել է հանճարեղ ֆրանսիացի իրավագետ Կատեից: Նա մի շատ կարևոր սկզբունք բարձրաձայնեց՝ մարդը և սննդամթերքն ինտիմ փոխհարաբերությունների մեջ են: Սնունդը մարդու համար կարող է ճակատագրական լինել, մի դեպքում՝ առողջության խաթարում, մյուս դեպքում՝ մահ: Այս ամենը հաշվի առնելով՝ մեր կառավարման միջոցառումները, սկզբունքները, ռազմավարությունները պետք է ուղղված լինեն ռիսկին և ռիսկի նվազեցմանը, այսինքն՝ հաշվի առնելով, որ սննդամթերքի անվտանգությունը շատ կարևոր դեր և նշանակություն ունի հանրային առողջապահության տեսանկյունից, սա պետք է դառնա կարևորագույն ոլորտ:

Սննդամթերքի անվտանգությունը հաճախ թունավորումների և մահացությունների դեպքում ենք արձանագրում, բայց սննդամթերքով և սնուցմամբ պայմանավորված բազմաթիվ են նաև ոչ վարակիչ հիվանդությունները: Իրազեկման աշխատանքները կարևորվում են նաև դրանց կանխարգելման տեսանկյունից: Ցավով պետք է նշեմ, որ այս տեսանկյունից մեզ մետ իրականացվող քաղաքականությունը և ռազմավարությունը չի համապատասխանում միջազգային առաջավոր փորձին: Դրա կառավարման ինստիտուտը կոչվում է «կիսովի պատասխանատվության ինստիտուտ», որտեղ իրենց դերն ունեն նախ արտադրողները:

Որքան զարգացած կառավարման համակարգեր, սննդամթերքի անվտանգության և որակի կառավարման մոդեռն համակարգեր ներդրվեն, բնականաբար, պետական վերահսկողության կարիք էլ չի լինի: Օրինակ՝ եվրոպական մի շարք երկրներում սննդի անվտանգության մասնավոր ստանդարտները պետական ստանդարտներից խիստ են: Երկրորդը կառավարությունն է, օրենսդիրը՝ համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով, ռազմավարությունների միջոցով մասնակցում է այդ աշխատանքներին, և երրորդը՝ ԶԼՄ-ներն են, սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող կազմակերպությունները, գիտական կազմակերպությունները, սպառողները»,-նշում է մեր զրուցակիցը:

Պիպոյանն ընդգծում է՝ սննդամթերքի անվտանգության խնդիրների մասին ավելի հաճախ բարձրաձայնում են հասարակական սեկտորը, ԶԼՄ-ները, գիտական կազմակերպությունները կամ էլ բարձրաձայնումը լինում է դեպքային: «Այսինքն՝ պետությունը, որպես այդպիսին, «իրար է գալիս» այն դեպքում, երբ արդեն ուշ է այդ խնդիրը կարգավորելու համար: Բայց ևս մի կարևոր բացթողում ունենք: Մի քանի օր կխոսենք այս դեպքի մասին, կգրենք մի քանի մեկնաբանություն, հետո կմոռանանք դրա մասին, կյանքը կշարունակվի նույն տեմպով, տանն ինչ-որ բան արտադրողները կշարունակեն իրենց գործով զբաղվել, վերահսկողության նոր մեխանիզմներ, կանխարգելման նոր ռազմավարություններ չենք մշակի:

Տասը տարի է՝ նույն ցիկլով ապրում ենք: 2011 թվականին ընդունվել է սննդամթերքի անվտանգության համակարգի ռազմավարությունը, բոլոր կառավարություններն այս ընթացքում խոսում են սննդամթերքի անվտանգության մասին, բայց, ցավոք, խոսքից գործի չենք անցել: Սա պայմանավորված է նաև մեր մշակութային առանձնահատկություններով: Գիտական կազմակերպության ներկայացուցիչ եմ, սննդամթերքի անվտանգության գիտական հարցերով ենք զբաղվում, ակտիվորեն համագործակցում ենք լրատվամիջոցների հետ, ներկայացնում մեր հետազոտությունները, բարձրաձայնում փողոցային առևտրի մասին, հանրային ազդեցությունը, ճիշտ է, տարեցտարի փոխվում է, բայց շատ փոքր տեմպերով է իրականանում: Ի վերջո, եթե կա գնորդը, ուրեմն մշտապես կլինի նաև առաջարկը:

Մեզ մոտ կոմպլեքս խնդիրները լուծում չեն ստանում նաև այն պատճառով, որ դեռևս սպառողների իրավագիտակցության մակարդակը չենք կարողացել հասցնել այն կետին, որ նաև հանրության օժանդակությամբ կարողանանք այդ խնդիրներին լուծում տալ»,ասում է սննդագիտության դոկտորը: Ընդգծում է՝ հասկանում է մարդկանց սոցիալական վիճակը, բայց շեշտում է՝ երբ ունենք քիչ գումար, պետք է սովորենք, թե ինչպես կարող ենք ճիշտ կազմակերպել մեր սնուցումը:

«Սպառողի համար կարևոր է նաև գործիքակազմը, եթե նրան գործիքակազմ չես տալիս, նրան տեղեկատվությունը բացարձակ պետք չէ: Այս դեպքի ժամանակ էլ պատկան մարմինները պետք է մարդկանց պաշտպանության գործիք տային՝ ում զանգահարել, մինչև շտապօգնություն զանգահարելն ինչ անել և այլն»,-նշում է Պիպոյանը, իսկ վերջում հավելում. «Միայն հանրային իրազեկումը արդյունք չի տա, միայն պետական վերահսկողությունը ևս անարդյունավետ կլինի: Եթե չեղավ հանրային վերահսկողություն, սպառողներն իրենք մասնակից չդարձան գործընթացին, այս ոլորտը ոտքի չի կանգնի»,-եզրափակում է Դավիթ Պիպոյանը:

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию