Հայաստանին արհեստականորեն դրդում են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև ընտրության. ՌԴ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը մեկնաբանել է Երևանում տեղի ունեցող իրադարձությունները:
LifeNews-ի փոխանցմամբ՝ Կոսաչևը հայտարարել է, որ հարյուրավոր օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպություններ աշխատում են Հայաստանում: Նրանց մեծ մասը փորձում է ազդել հասարակական կարծիքի վրա և բնակչությանը դրդում է արևմտամետ ընտրությանը:
«Հայաստանին դրդում են Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի, Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության միջև ընտրություն կատարելուն: Մենք գիտենք, թե ինչպես է այս ընտրությունը պառակտել Ուկրաինան և շարունակում է նույն գործողությունը: Դա անարդար և անհարիր քաղաքական խաղ է: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և արձագանքում՝ կախված զարգացումներից»,- ասել է Կոսաչևը:
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



