«Նուրբ ու կանացի»․ Յուլյա Ֆինկի լուսանկարը
ФОТОԴերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է կանացի նուրբ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրն արված է Դիլիջանում։ Յուլյան կրում է պուտավոր պրինտով երկարափեշ զգեստ, կաշվե բաճկոն, լայնեզր գլխարկ։ Նա արձակել է ալիքավոր վարսերը, քնքուշ շպարով է։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Գնացել էինք Դիլիջան՝ ֆոտոնկարահանումնրի, սա հեռախոսով արված լուսանկար է, պրոֆեսիոնալները կներկայացնեմ ավելի ուշ»։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են հղել նրան․ «Նուրբ ու կանացի»։
Օրերս հրապարակված կադրերում հաղորդավար Արտյոմ Կարապետյանի կինը ջինսե շորտ էր կրում, սպիտակ շապիկ ու բեժ գույնի վերնազգեստ։ Յուլյան սպիտակ սպորտային կոշիկներ էր ընտրել ու կերպարն ամբողջացրել աքսեսուրաներով՝ խոշոր պայուսակ, արեւային ակնոց։ «Վինտաժը, բոխոն ու Գյումրին հիանալի համադրություն են»,- հրապարակումը մակագրել էր նա։