Կոուտինյոն վերադարձել է «Բարսելոնա» ու մարզում անցկացրել թիմի կազմում
СПОРТԿատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն սեպտեմբերի 4-ին վերադարձել է ակումբ, հայտնում է Իսպանիայի փոխչեմպիոնի մամուլի ծառայությունը:
Բրազիլացի ֆուտբոլիստը մարզում է անցկացրել հոլանդացի մասնագետ Ռոնալդ Կումանի գլխավորությամբ:
Կոուտինյոն վարձակալությամբ «Բավարիա» էր տեղափոխվել 2019 թվականի ամռանը: Գերմանական թիմի կազմում 28-ամյա կիսապաշտպանը դարձել է Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ցանկանում է, որ Կոուտինյոն հաջորդ մրցաշրջանում հանդես գա կատալոնական թիմում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



