7 հնարքներ, որոնք կստիպեն շրջապատող մարդկանց սիրել ձեզ
ЛАЙФ1. Երբ մի խումբ մարդիկ ծիծաղում են, խմբի յուրաքանչյուր անդամ անխուսափելիորեն տեսողական կոնտակտի մեջ է մտնում խմբում իրեն բոլորից մոտ ու հարազատ մեկի հետ: Այս հնարքն օգնում է գլուխ հանել բոլոր տեսակի հարաբերություններից: Նաև վստահություն է ներշնչում:
2. Երբ ինչ-որ մեկը լավություն է քեզ անում, իրականում հենց նա է դրանից հետո քեզ ավելի շատ սիրում: Լավություն անելու ժամանակ նա կողքինների մոտ որոշ արդարացումներ է սկսում ներկայացնել, օրինակ՝ «նա լավ ընկեր է», «ես սիրում եմ նրան» կամ «նա հաստատ լավությունս չի մոռանա» և այլն: Այս արդարացումների արդյունքում դու ոչ միայն օգնություն ես ստանում, այլև ավելի շատ ես սիրվում, քան նախկինում:
3. Լռությունը ստանում է իր պատասխանները: Երբ մեկին հարց ես տալիս և զգում ես, որ դիմացինդ մտադրություն չունի արագ արձագանքել, մի´ փորձիր շարունակել խոսակցությունը: Լռությունը միայն քո օգտին է: Դա պարտավորվածություն ու լարվածություն է առաջացնում դիմացինի մեջ: Ցույց տուր, որ չես շարունակելու խոսակցությունը, մինչև չլսես հարցիդ պատասխանը:
4. Խոսակցության ընթացքում կամ հարց տալու ժամանակ գլխով համաձայնվելը ստիպում է խոսակցին համաձայնվել ձեր ասածի հետ: Խոսելու ընթացքում գլխով համաձայնության նշան տալը շեշտում է, որ այն, ինչ դու ասում ես, հավաստի է ու ցանկալի:
5. Եթե ստիպված ես ստել, ավելացրու շփոթեցնող ու զարմացնող մանրամասներ, որպեսզի ավելի լավ հավատան քեզ: Երբ մանրամասներ ես ներկայացնում, խոսակիցը սկսում է մտքի մեջ գծել տվյալ պատկերը կամ իրադարձությունը: Երբ ավելացումները զարմանալի են լինում, պատկերը ավելի հստակ ու հավաստի է լինում:
6. Անավարտ, կիսատ բաները մարդիկ ավելի լավ են հիշում: Երբեմն գովազդները հատուկ անավարտ տեսք են ունենում, որովհետև այդ ժամանակ դրանք ավելի երկար են մնում մարդկանց ուղեղում: Եթե, օրինակ, ձեր մտքի մեջ անընդհատ ինչ-որ երգ եք երգում և չի հաջողվում այն մոռանալ, փորձեք երգն ավարտին հասցնել և կտեսնեք. թե որքան արագ այն կլքի ձեզ:
7. Եթե ծանոթանում եք անծանոթ մարդու հետ, օգտագործեք նրա անունը խոսակցության մեջ, որպեսզի մտապահեք: Նպատակն անծանոթի անունը առաջին 5 րոպեների ընթացքում 3 անգամ կրկնելն է: Սա շատ լավ աշխատող հնարք է, բայց պետք է բնական ձևով արվի: Օգտագործեք այս հնարքները և անմիջապես կնկատեք մարդկանց վերաբերմունքի տարբերությունը:



