Արտակարգ դեպք Լոռու մարզում. 5 հարկանի բնակելի շենքի 3-րդ հարկում բռնկված հրդեհի տարածումը կանխվել է հրշեջ-փրկարարների օպերատիվ աշխատանքի շնորհիվ
ОБЩЕСТВОԵրեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21։58-ին Արտակարգ իրավիճակների նախարարությանան Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ 4 թաղամասի թիվ 46 բնակելի շենքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Հովիկ Սահակյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ 4 թաղամասի թիվ 46 շենքի 3-րդ հարկի բնակարանում:
Ամբողջությամբ այրվել է խոհանոցը (մոտ 9 քմ)՝ գույքով և երկու գազի բալոն՝ 3 և 5-ական կգ։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի ծառայողները:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



