Ողբերգական դեպք Երևանում․ բանվորը, շինարարական աշխատանքներ կատարելիս 8-րդ հարկից ընկել և տեղում մահացել է
ОБЩЕСТВОՀայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 5-ին Երևանի բնակիչ 52-ամյա Արմեն Մ․-ի մահվան փաստով։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ օրը ժամը 10։00-ին Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից, որ բժիշկների բրիգադի 22-րդ խումբը կանչով մեկնել է Անաստաս Միկոյան փողոցի թիվ 64 հասցեում գտնվող նորկառույց շենքի բակ, որտեղ հայտնաբերել են Ա․ Մ-ի դին։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Արմեն Մ․-ն շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար 8-րդ հարկից վայր է ընկել։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



