Փաշինյանի անգործության հետևանքները
БЛОГՍուրեն Սուրենյանց-ի ֆեյսբուքյան էջից՝
Ամուլսարի պահնորդները, քաղաքացուն քարշ տալով դեպի «Լիդիան»-ին պատկանող տարածք, դաժան ծեծի են ենթարկել, նրան այնտեղից ուշագնաց վիճակում հանել են։
Այսպսիսի իրադարձությունների պակաս չի լինելու ու ես դրա մասին դեռ շաբաթներ առաջ ահազանգել էի։
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը երկու տարի զբաղված է "Լիդիանին" ու բնապահպաններին սիրաշահելով՝ կոնկրետ որոշում կայացնելու փոխարեն։
Նիկոլ Փաշինյանը հարկատուներից աշխատավարձ է ստանում՝ ոչ թե որոշումներ կայացնելու, այլ՝ իր վարկանիշը պահելու, դրա համար պոպուլիստական որոշումներ ընդունելու, անզուսպ PR-ով զբաղվելու համար։
Մի կողմից բյուջեն լցնելու ցնակությունը, մյուս կողմից՝ հասարակության ընդվզումը, ու Նիկոլ Փաշինյանը վախենում է որոշում կայացնել Ամուլսարի հարցով, ինչի հետևանքով Ջերմուկում իրավիճակի էսկալացիա է ակումլացվում՝ դրանից բխող հետևանքներով։
Հասարակությունը վճարում է Փաշինյանի անգործության հետևանքների համար։
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



