Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Նոր­մա­տիվ բա­զա­յի կա­րիք չու­նե­ինք». հա­մա­ճա­րա­կա­բա­նը՝ կա­րան­տի­նա­յին նոր ռե­ժի­մի ու վա­րա­կի հնա­րա­վոր սրաց­ման մա­սին

ИНТЕРВЬЮ

Խորհրդարանն օրեր առաջ ընդունեց կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որի հիմքում արտակարգ դրության ռեժիմի փոխարեն կարանտինային նոր ռեժիմ սահմանելն ու դրանով կորոնավիրուսի տարածումը կանխելն է: Կառավարությունը փոփոխություններ է առաջարկել նաև վարչական ու քրեական օրենսգրքերում, կա նաև տույժ-տուգանքների խստացում: Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանին վերոնշյալն ավելի շատ բառախաղ է հիշեցնում:

«Պայմանավորված այն հանգամանքով, ըստ որի՝ արտակարգ դրություն չեն կարող սահմանել, չի բացառվում, որ այս ամենը զուտ պետք էր կարանտին անվանել: Կամ էլ ամեն անգամ ԱԺ գնալու և երկարաձգելու փոխարեն միանգամից նման ռեժիմ է սահմանվում: Անկախ այդ ամենից, ես մեկ ուրիշ նկատառում ունեմ: Իրականում այնպես չէ, որ մենք ինչ-որ նորմատիվ բազայի կարիք ունեինք՝ համաճարակին նորմալ արձագանքելու տեսանկյունից:

Այն, ինչ ունեինք, կարծես չէր խանգարում կատարել այն բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են համաճարակը հսկողության տակ պահելու և դրա դեմ պայքարելու համար: Չգիտեմ՝ նոր հեծանիվ հորինելու ի՞նչ կարիք կար»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Է. Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է նորից տույժ-տուգանքների շեշտադրմանն ու քաղաքացիների հետ համագործակցության խնդրին, համաճարակաբանը նկատեց. «Ընդհանրապես քաղաքացու հետ կոնտակտը կորցվեց դեռ մարտապրիլ ամիսներին: Ի սկզբանե ինֆորմացիոն ռազմավարություն մտածված չի եղել: Իրարամերժ հայտարարություններ հնչեցին, իսկ հետո, կարծես, ամբողջ պատասխանատվությունը բարդվեց քաղաքացու վրա:

Մեծ հաշվով, կառավարությունը չընդունեց, որ կանխարգելման առումով ինքն էլ մեծ պարտականություններ ունի: Իրականում վսահության պակասն է պատճառը, որ մենք այսօր խնդրի առաջ ենք կանգնած: Մարդիկ ոչնչի արդեն չեն վստահում, որովհետև իրարամերժ հայտարարությունների պակաս չեղավ: Մասնավորապես, առողջապահության նախարարի կողմից արվեցին հայտարարություններ, որոնք ոչ մի ձևով գիտական հիմնավորումներ չունեին: Այնուամենայնիվ, թեպետ մասնագետները հերքում էին, բայց նույն ձևով տեղեկացվում էր վարչապետին, վարչապետն էլ կրկնում էր նույն վիճելի դրույթները:

Հենց այսպես կորցվեց բնակչության հետ կապը, ու արդեն այսօր հնարավոր չէ քաղաքացուց ինչ-որ բան պահանջել, որովհետև վստահության դեֆիցիտ կա»: Նա շեշտեց՝ կարևոր է կառավարության կանխարգելման գործառույթը, իսկ պահանջների այն հատվածը, որը վերաբերում է բնակչությանը, ընդհանուր առմամբ, մեծ նշանակություն չունի. «Բոլորս էլ հասկացել ենք, զգացել ենք մեր մաշկի վրա, որ դիմակը շատ փոքր դեր ունի, ու շատ ավելի լուրջ գործերով պետք է զբաղվել»:

Անդրադառնալով նաև դպրոցների վերաբացմանը՝ Է. Հովհաննիսյանը նախ շեշտեց, որ մշակված ուղեցույցը կիրառելի չէ: «Այդ ուղեցույցի բազմաթիվ դրույթներ ուղղակի համաճարակաբանական հիմնավորումներ չունեն: Բայց ես կողմ էի, որ դպրոցները ավելի շուտ վերաբացվեին: Եթե այդ հանգամանքը համաճարակաբանական գործընթացի խթան հանդիսանար, շուտ վերաբացվելու պարագայում ավելի շուտ կակտիվանար ու կմարեր՝ մինչև աշնանային ցրտերը, սուր շնչառական մյուս ինֆեկցիաների տարածումը: Այդուհանդերձ, կարծում եմ՝ դպրոցների վերաբացումը այդ առումով մեծ խթան չի դառնա:

Մյուս կողմից՝ կարծում եմ, որ դիմակներն այդքան արդյունավետ չեն լինելու, և անիմաստ է երեխաներին ստիպել դիմակ կրել: Շեշտը ավելի շատ պետք է դրվի ֆիզիկական հեռավորության, օդափոխության վրա: Երեխաներն ընդմիջմանը պարտադիր պետք է դուրս գան, որ սենյակներն օդափոխվեն, որովհետև օդափոխությունն անհամեմատ ավելի արդյունավետ է, քան դիմակը: Ամենակարևոր հանգամանքներից մեկն էլ ծնողների հետ աշխատանքն է, ըստ որի՝ որևէ չնչին կասկածի դեպքում երեխան չպետք է դպրոց գա:

Բայց երեխայի ծնողը պետք է աջակցություն ստանա տվյալ օրը աշխատանքի չգնալու համար, որովհետև եթե չկարողանան երեխային տանը մենակ թողնել, ինչ-որ ձևով, մի դեղորայք տալով կուղարկեն դպրոց»,-ասաց նա: Համաճարակաբանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, հոկտեմբերին կարող է սրացում լինել: «Առաջինը՝ կունենանք այլ շնչառական հիվանդությունների ակտիվացում, երկրորդ՝ կորոնավիրուսի հետ կապված էլ սրացում կլինի, որովհետև պատուհանները փակ են լինելու, մարդիկ ավելի շատ տանն են լինելու: Խնդիր ունենալու ենք, բայց թե ինչ չափով՝ կապված է նաև այն հանգամանքից, թե այս պահին իմունիզացված որքան բնակչություն ունենք:

Պետք է հասկանալ, թե որքան և որ խմբերի մարդիկ կարող են վարակվել»,-ասաց նա՝ նկատելով, որ անիմաստ է հիմք ընդունել հրապարակվող թվերը: «Դրանք ինֆորմացիոն բնույթ չեն կրում: Երբ մի օր ցույց են տալիս 800 թեստ, մի օր՝ 2000, պարզ է, որ այն կապված է ոչ թե համաճարակի վերահսկման հետ, այլ ավիաուղևորափոխադրման: Այսինքն, մարդիկ գալիս են Հայաստան և պարտադիր պետք է հետազոտվեն, ինչի արդյունքում թեստերի քանակն ավելանում կամ պակասում է: Թվերի տատանումները հիմնականում դրա հաշվին են»,-եզրափակեց Է. Հովհաննիսյանը:

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию