Քիթդ փա՞կ է. 2 րոպեում բացիր այն այս հնարքների միջոցով
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
Աշունն ու ձմեռը փռշտալու ժամանակն է։ Առավել հաճախ տարվա հենց այս եղանակին են մարդիկ սկսում մրսել ու տառապել փակ քթից։
Մրսածության պատճառով ստիպված ես լինում շնչել բերանով, սակայն ամենադժվարն այս վիճակում քնելն է։ Ստորև մի քանի հնարքներ ենք առաջարկում՝ փակ քիթը բացելու ու հանգիստ շնչելու համար։
1 Լեզու ու կետային մերսում
Լեզվի ծայրով մի քանի վայրկյան սեղմեք բերանի վերևի հատվածը, այնուհետև կրկին թուլացրեք ու բաց թողեք լեզուն։ Վարժությունը կրկնեք մի քանի անգամ։

Միաժամանակ միջնամատի ու ցուցամատի օգնությամբ սեղմեք ճակատի՝ հոնքերի միջև հատվածը։ Կրկնեք մի քանի անգամ։

Չափազանց կարևոր է, որ այս երկու վարժությունները կատարվեն միաժամանակ 25 վայրկյանից ոչ պակաս։

2 Շնչառության պահում
Խորը շունչ քաշել։ Գլուխը փոքր-ինչ հետ տանել ու մատներով փակել քիթը։ Որոշ ժամանակ պահեք շնչառությունը։

1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
3
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



