Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Թեժ աշ­նան» մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րի հիմքերը

ПОЛИТИКА

Հայաստանի ներքաղաքական կյանքն աստիճանաբար նկատելի ակտիվանում է։ Իշխանությունների որոշումները և գործողությունները կոշտ քննադատության են ենթարկվում ընդդիմության կողմից։ Շատ է խոսվում այն մասին, որ իշխանություններն ի վիճակի չեղան կորոնավիրուսի համավարակի դեմ պատշաճ պայքար մղել։ Դրա արդյունքում է, որ Հայաստանը բնակչության թվի համեմատ վարակվածների ցուցանիշով ոչ միայն տարածաշրջանում, այլև Եվրոպայում բացարձակ առաջատար է, մի խոսքով՝ Եվրոպայի «չեմպիոն» ենք։

Բավական մեծ են նաև մահացության ցուցանիշները։ Իսկ այսպիսի պայմաններում իշխանությունների հիմնական գործը դարձավ առաջին տեղում դնել ոչ թե իրենց, այլ միայն քաղաքացիների անհատական պատասխանատվության հարցը և, ըստ այդմ, ինչքան հնարավոր է՝ շատ մարդու տուգանել դիմակ չկրելու համար։ Հիմա այսպիսի իրավիճակը չի կարող քաղաքական հետևանքներ չունենալ իշխանությունների հետագա գործունեության տեսանկյունից։ Վերջիններս այս տեսանկյունից ստիպված են լինելու քաղաքական պատասխանատվություն կրել իրենց արածների և չարածների համար։

Հաջորդ ոլորտը, որի շուրջ շատ է բարձրաձայնվում իշխանությունների թերացումների մասին, տնտեսությունն է։ Չնայած Փա շ ի նյա նի կող մից հռչակ վ ա ծ «տնտեսական հեղափոխության» մասին լոզունգներին, տնտեսության անկումն արագանում է։ Իսկ տնտեսության մեջ առկա իրավիճակը իր հերթին պայմաններ է ստեղծում, որպեսզի աճի երկրում սոցիալական լարվածությունը։ Իշխանությունները նույնիսկ պատկերացում չունեն, թե տնտեսական զարգացման ինչ հայեցակարգի միջոցով են հասնելու տնտեսության վերականգնմանը։ Ռազմավարական մոտեցման փոխարեն նրանք առաջ են շարժվում իրավիճակային լուծումներով։

Լուրջ խնդիրներ կան նաև կրթության ոլորտում։ Այստեղ հիմնական մտահոգիչ հարցը վերաբերում է հայագիտական առարկաների նշանակությունը նվազեցնելու քաղաքականությանը, որը տեղավորվում է ազգային արժեհամակարգի դեմ ուղղված արշավի շրջանակներում։ Դա է պատճառը, որ կրթության արժեհամակարգային բաղադրիչի հետ կապված պարբերաբար բողոքի ակցիաներ են տեղի ունենում ԿԳՄՍ նախարարության կամ կառավարության շենքի առջև, որի ժամանակ առաջ է քաշվում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը։

Ընդհանուր առմամբ, կրթության ոլորտում անհասկանալի փոփոխություններ են նախաձեռնվում։ Թերևս դրանք պայմանավորված են նաև նրանով, որ կրթության մասին վարչապետի պատկերացումները հիմնականում տեղավորվում են լեզուների տիրապետելու նեղ շրջանակի մեջ։ Սակայն կրթական քաղաքականությունն իր առջև ավելի լայն խնդիրներ պետք է դնի, որպեսզի Հայաստանը դառնա առավել մրցունակ երկիր։ Իշխանությունների բացթողումներն ակներև են նաև արտաքին քաղաքականության ասպարեզում։

Ճիշտ է՝ գործող իշխանությունները չգնացին արտաքին քաղաքական ուղեգծի կտրուկ շրջադարձերի, բայց այս ուղղությամբ նրանք դեռևս օգտվում են նախորդների թողած ժառանգությունից և ի վիճակի չեն կերտել իրենց ձեռքբերումները։ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունն ավելի շատ կրավորական բնույթ է կրում, և գործընկերների հետ հարաբերություններում էական տեղաշարժեր ու խոշոր պայմանավորվածություններ տեսանելի չեն։

Սրանք իշխանությունների ունեցած բացթողումների ու թերացումների միայն մի մասն են, շատ չնչին մասը, ինչպես ասում են՝ ձախողումային հսկայական այսբերգի միայն տեսանելի հատվածը, սակայն նույնիսկ այսքանը բավարար է ներքաղաքական ակտիվ դրսևորումների համար։ Ըստ էության, նաև դրանով են պայմանավորված «թեժ աշնան» մասին խոսակցությունները։ Չնայած իշխանությունները փորձում են այնպես ներկայացնել, թե բազմաթիվ «թեժ աշուններ» են եղել, որոնք անցել, գնացել են, այս անգամ ևս նույն կերպ է լինելու, բայց պետք է հաշվի առնել, որ այս փուլում հանրային տրամադրությունները հող են նախապատրաստում, որ ներքաղաքական զարգացումները վճռորոշ նշանակություն ունենան։

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян