Տղամարդիկ եւ տարեցներն իսկապես խոցելի են․ Նոր մանրամասներ COVID-19-ի մասին
ЛАЙФՎաշինգտոնի համալսարանի գիտնականները նոր հետազոտություն են կատարել, որը ցույց է տվել, որ կորոնավիրուսային ինֆեկցիան տղամարդկանց եւ տարեցների մոտ իսկապես առաջացնում է ավելի վտանգավոր ախտանիշներ, քան բնակչության մյուս խմբերի շրջանում։ Մասնագետները նաեւ փորձել են պարզել դրա պատճառը, հաղորդվում է EurekAlert!-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
Գիտնականները COVID-19-ով 430 պացինետներից վերցրած քսուքներից առանձնացրել եւ սեքվենիրացրել են (պարզել են նուկլեոտիդային հաջորդականությունը) վիրուսային ՌՆԹ-ն։ Քսուքներ են վերցրել նաեւ կորոնավիրուսի ախտորոշման թեստերի բացասական արդյունքներով 54 մարդկանցից։ Գիտնականներն այնուհետեւ վերլուծել են վիրուսի հանդեպ փորձարկվողների իմունային ռեակցիան՝ հաշվի առնելով ինֆեկցիոն կարգավիճակը, վիրուսային բեռը, տարիքը եւ սեռը։