Համերգներին մասնակցելու համար ոչ թե ես եմ վճարում, այլ ինձ են վճարում. Սիրուշո
ЛАЙФԵրգչուհի Սիրուշոն ինստագրամի իր էջում գրառում է կատարել.
« Օրեր առաջ եմ վերադարձել Լեհաստանից, որտեղ հրավիրված էի մասնակցելու ամենամյա եվրոպական փառատոնին ու նկատել եմ, որ նման միջոցառումներից հետո հանդիպում եմ որոշ մեկնաբանությունների, որ իմ մասնակցության համար վճարել եմ կամ միջնորդություն է եղել:
Ցավալի է, ինչ խոսք, որ հաջողության հասնելու միակ ճանապարհը ոմանք միայն այդպես են պատկերացնում, ու հասկանում եմ, որ նման մեկնաբանությունների մի մասն էլ միտումնավոր ու ուղղորդված է արվում:
Իրականությունն այն է, որ նման համերգների մասնակցելու համար ոչ թե ես եմ վճարում, այլ ինձ են վճարում ու հոգում են բոլոր ծախսերը` իմ ու ինձ հետ ճամփորդած թիմի:
Երբեք ինձ թույլ չեմ տվել որևէ մեկին խնդրել կամ միջնորդել, որ որևէ տեսակ միջոցառման մասնակցեմ ու առիթը չեմ էլ ունեցել, որովհետև միշտ հրավերներ եմ ունեցել և ընտրողի կարգավիճակում ես եմ եղել` որ համերգին մասնակցել, որին` ոչ: