«Այն, ինչ կերազեր ցանկացած հայ տղամարդ, դու արդեն ինձ տվել ես». սիրելիի շնորհավորանքը Մարինկա Խաչատրյանի 23-ամյակին
ЛАЙФԴերասանուհի Մարինկա Խաչատրյանն օրերս տոնել է ծննդյան տարեդարձը: Թեև դերասանուհին սովորաբար տարեդարձը նշում է մեծ խնջույքով, 23-ամյակի առթիվ մեծ խնջույք չի կազմակերպել: Նա ծննդյան օրը նկարահանման է գնացել, քանի որ «Երկուսով» հեռուստասերիալը շարունակում է իր աշխատանքները:
2018-ին Մարինկան իր տարեդարձի օրը նշանվեց սիրելիի՝ Հրաչ Թառոյանի հետ, 2019-ին Հրաչը պաշտոնապես ամուսնության առաջարկություն արեց Մարինկային նրա տարեդարձի օրը: Այս տարի սիրելին իր էջում հուզիչ շնորհավորանք է գրել Մարինկային:
«Իմ բարի, իմ սիրուն, իմ հոգատար, իմ ամեն ինչ, ծնունդդ շնորհավոր: Ես ցանկություններ չեմ կարողանում ասել, որովհետև այն, ինչ կերազեր ցանկացած հայ տղամարդ, դու արդեն ինձ տվել ես, իմ պստո: Դու պիտի միշտ ժպտաս, միշտ փայլես ու լինես ամենաերջանիկը: Ես ունեմ ամբողջ աշխարհը, որովհետև ունեմ քեզ: Ծնունդդ շնորհավեր իմ ժպտերես, իմ խելացի, իմ հասկացող»,- գրել է նա: