Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Տեխզնն­ման հարցն ամե­նա­խիստ ձև­ով պետք է կար­գա­վոր­վի, բայց անհ­րա­ժեշտ է հաշ­վի առ­նել մեր իրա­կա­նու­թյու­նը»

АНАЛИТИКА

Կառավարությունը ներկայացրել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծեր: Մասնավորապես, հանվում են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնի տրամադրման, ինչպես նաև այն՝ տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելու պ ա հանջ ն ե րը: Բա ցի դա, այ սու հ ե տ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի վերահսկողությունն իրականացվելու է լիցենզավորված անձի կողմից տրամադրված արատորոշման քարտի և տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի կողմից վերահսկվող էլեկտրոնային շտեմարանի միջոցով:

Արատորոշման քարտը լրացվելու է էլեկտրոնային եղանակով և պահպանվելու է էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն է տալու տրանսպորտային միջոցների տեխզննության վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով, առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու: Նախատեսվում են մի շարք փոփոխություններ ևս: Տեխզննման կտրոններին ոչ մեկ անգամ ենք անդրադարձել, խոսել ենք դրանց նպատակահարմարության և այն մտայնության մասին, երբ դրանք հաճախ տրամադրվում են՝ առանց մեքենայի համապատասխան տեխզննության: «Փաստի» հետ զրույցում «Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ-ի փոխնախագահ Դավիթ Պեդանյանը նշում է՝ ինքն էլ է ցանկանում, որ տեխզննման հարցն ամենախիստ ձևով դրված լինի: «Բայց եթե օրենք են ընդունելու ու չեն կարողանալու իրականություն դարձնել, դրան դեմ եմ»,ասում է նա:

Նշում է՝ այսօր Հայաստանում տեխզննման վճարն ընդամենը հավել յալ հարկ է՝ դրված քաղաքացիների վրա: «Այն ընդհանրապես իր նպատակին չի ծառայում: Այս պարագայում պետք է իրականության հետ հաշվի նստել և տեխզննումն ընդհանրապես վերացնել որպես այդպիսին: Մեկ այլ հարց է նաև, որ տեխզննման և բնապահպանական հարկի վճարներն անտրամաբանական ձևով են հաշվարկվում ու գանձվում: Օրինակ՝ բնապահպանական վճարը գանձվում է մեքենայի ձիաուժից կախված, այն դեպքում, երբ պետք է հաշվի առնել մեքենայի՝ շրջակա միջավայրն աղտոտելու ցուցանիշը: Եթե փոփոխություններ են արվում, ապա դրանք պետք է համապատասխանեն մեր իրավիճակին:

Օրինակ՝ կարելի է տեխզննումը ժամանակավորապես հանել՝ մինչև կկարգավորվեն մեքենաների մաշվածության հետ կապված հարցերը, մեքենաների վառելիքի օգտագործման լիցենզավորման հարցը և այլն, այսինքն՝ կունենանք հստակ պատկեր, թե որ մեքենաները ենթակա չեն շահագործման, ինչ եղանակով քաղաքացին կարող է այդ մեքենաներն ուտիլիզացնել, որ մեքենաները որքան են աղտոտում շրջակա միջավայրը և թե դրանցից յուրաքանչյուրը որքան է պիտանի երթևեկությանը, որովհետև եթե այսօր օբյեկտիվ տեխզննություն անցկացվի, մեր ավտոպարկի կեսից ավելին վստահաբար չի անցնի այն:

Եթե իրենք վստահ են, որ կարող են ուղղակի քաղաքացիներին ստիպել տեխզննում չանցած մեքենան չվարել և դա չի բերի տնտեսական ծանր հետևանքների մարդկանց և պետության համար, թող անեն»,-նշում է մեր զրուցակիցը: Պեդանյանն ընդգծում է՝ եթե այսօր հասարակ հաշվարկ ներկայացնենք, թե որքան տեխզննման կայան և մեքենա կա, որոնք պետք է տեխզննում անցնեն, ընդ որում, մեքենաներից մեծ մասի տեխզննման կտրոնի ժամկետը վերջանում է դեկտեմբերին, կստացվի, որ դա ֆիզիկապես անհնար կլինի անել, իսկ օրենքով մեքենան չի կարելի շահագործել մինչև այն տեխզննում չանցնի: «Ստացվում է, որ մեքենաների մեծ մասը պետք է կանգնեն, սպասեն իրենց հերթին՝ մինչև տեխզննման կայանում իրենց հերթը գա և այլն: Ֆիզիկապես դա վերահսկել և իրագործել հնարավոր չէ:

Հիմա եթե ուզում են տեխզննման կայաններ ստեղծել, որոնք այդ հարցը կլուծեն, առաջանում է երկրորդ խնդիրը՝ արդյո՞ք այդ մեքենաները տեխզննում անցնելու են, թե ոչ: Տեխզննում չանցնող մեքենաների մեջ կան այնպիսինները, որոնք վտանգավոր են երթևեկության համար, կան նաև այնպիսինները, որոնց վտանգավորությունը կարող է ավելի նվազ լինել: Փաստ է այն, որ մեքենայի անսարքության պատճառով վթարները շատ քիչ տոկոս են կազմում՝ ի տարբերություն մարդկային գործոնով պայմանավորված վթարների»,-հավելում է ՀԿ-ի փոխնախագահը: Նա ընդգծում է՝ պետությունը պետք է հաշվի առնի այն, որ մեր քաղաքացիներից շատերն իրենց ապրուստի միջոցը վաստակում են մեքենաների շնորհիվ:

«Պետք է սահմանել բուֆերային ժամանակաշրջան, ասենք մի քանի տարի, որի ընթացքում մարդիկ կպարտավորվեն թարմացնել իրենց ավտոպարկը, հետո նոր անցնեն ավելի խիստ միջոցների: Հակառակ դեպքում՝ օրենքը կընդունեն, հարյուր հոգու կտուգանեն, հաջորդ օրը կառավարության շենքի դիմաց հազար հոգանոց միտինգ կլինի»,-եզրափակում է Դավիթ Պեդանյանը:

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха