Ереван, 28.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Ցու­ցա­րար­նե­րը կրկին փա­կել են Բաղ­րա­մյան պո­ղո­տան, Փա­շի­նյա­նը հրա­հան­գել է «պառ­կեց­նել աս­ֆալտ­նե­րին»

ОБЩЕСТВО

ՏՈՆԵՐ

Ռուսաստան` Ռազմական փառքի օր, Պակիստան` Ազգային օր, Կատալոնիա` Ազգային օր, ԱՄՆ՝ Հայրենասերի օր (Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակի օր), Արգենտինա՝ Ուսուցչի ազգային օր, Չիլի՝ Սալվադոր Ալ յենդեի հիշատակի օր, Եթովպիա՝ Նայրուզ (Ղպտի ուղղափառ եկեղեցու նոր տարի):

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1875– ծնվել է արևմտահայ բանաստեղծ, գրող, նկարիչ և ուսուցիչ, Հայոց ցեղասպանության զոհ Ինտրան (Տիրան Չրաքյան):

1907 – ծնվել է խորհրդային միջատաբան Գեդեոն Մարջանյանը:

1916 – վախճանվել է լրագրող և հասարակական գործիչ Սուրեն Սպանդարյանը:

1918 – ծնվել է խորհրդային մաթեմատիկոս Մխիթար Ջրբաշյանը:

1923 – ծնվել է խորհրդային նյարդաֆիզիոլոգ Լևոն Մատինյանը:

1926 – ծնվել է խորհրդահայ բանաստեղծ Քաջիկ (Խաչատուր) Գրիգորյանը:

1930 – ծնվել է ճարտարագետ-ձեռնարկատեր և բարերար Հրայր Հովնանյանը:

1954 – ծնվել է ջազային երաժիշտ, կիթառահար Մկրտիչ Սուջյանը:

2002- պաշտոնապես վավերացվել է ՀԺԿ-ի (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) բաժանումը ՀՀԿ-ից (Հայաստանի հանրապետական կուսակցություն): «Միասնություն» խմբակցությունից դուրս եկած ՀԺԿ-ի 7 անդամները Շավարշ Քոչարյանի, Մանուկ Գասպարյանի, Սմբատ Եղիազարյանի հետ միասին ստեղծել են «Ժողովրդի ձայն» պատգամավորական խումբը:

2008- Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի անդամ Արտաշես Շահբազյանը (ՀՅԴ) հաստատել է տեղեկությունները, որ մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խումբ է ստեղծվել:

2009- Երևանում մեկնարկել է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Առաջնությանը մասնակցել է 38 երկրների տղամարդկանց և կանանց հավաքականների 295 ձյուդոիստ։

2015- հոսանքի թանկացման չեղարկումը պահանջող «Ո՛չ թալանին» նախաձեռնության ցուցարարները կրկին փակել են Բաղրամյան պողոտան:

2018-Փաշինյանը ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգել է օլիգարխների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել բոլորին:

2019-Խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի օրը գլխավոր հարցը եղել է Ամուլսարի ճակատագիրը: Խորհրդարանից դուրս ցույց են արել Ամուլսարի պաշտպանները, որոնք խորհրդարանի բակից երթով շարժվել են Բաղրամյան պողոտայով դեպի Մաշտոցի պողոտա, ապա Հանրապետության հրապարակ, որտեղ էլ ավարտել են ակցիան։ -կառավարության շենքի դիմաց հավաքվել են ավտոներկրողները։ Նրանք դժգոհել են մաքսակետը Երևանից Գյումրի տեղափոխելուց։

ԱՇԽԱՐՀ

9– ավարտվել է Տևտոբուրգյան անտառի ճակատամարտը, որտեղ Հռոմեական Կայսրությունը գերմանական ցեղերից կրել է ջախջախիչ պարտություն և կորցրել 3 լեգեոն:

1609 –անգլիացի ծովագնաց Հենրի Հուդզոնը հայտնագործել է Մանհեթեն կղզին:

1661- վախճանվել է ֆլամանդացի նկարիչ Յան Ֆեյտը:

1733- վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր և երգեհոնահար Ֆրանսուա Կուպերեն:

1854 –Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ նավահանգիստը անգլո-ֆրանսիական նավատորմի համար անհասանելի դարձնելու նպատակով ռուսները խորտակել են 8 հնացած առագաստանավ:

1865 –ծնվել է լատիշ բանաստեղծ, դրամատուրգ և հասարակական գործիչ Յան Ռայնիսը:

1888 -Տորոնտոյում բացված արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ առաջին անգամ աշխարհում ձայնագրվել է մարդկային ձայնը:

1935- ծնվել է խորհրդային տիեզերագնաց Գերման Տիտովը:

1937 – ծնվել է ռուս երգիչ Իոսիֆ Կոբզոնը:

1943-Գուս-Խրուստալնի քաղաքի ապակու գործարանում առաջին անգամ արտադրվել է տաշովի բաժակ:

1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ամերիկյան զորքը կոալիցիայի մնացած զորքերից առաջինը մտել է բուն Գերմանիայի տարածք:

1945– ծնվել է գերմանացի ֆուտբոլիստ, մարզիչ Ֆրանց Բեկենբաուերը:

1971– վախճանվել է 1953-1964 թթ. ԽՄԿԿ առաջին քարտուղար, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Նիկիտա Խրուշչովը: 1965– ծնվել է Սիրիայի 10-րդ և ներկայիս նախագահ Բաշար ալ-Ասադը:

1973 –ԱՄՆ-ի ԿՀՎ-ի կողմից ֆինանսավորվող հեղաշրջում է իրականացվել Չիլիում, նախագահ Ալ յենդեն ինքնասպանություն է գործել, իսկ իշխանության է եկել գեներալ Պինոչետը:

1988 - էստոներենը հայտարարվում է Էստոնիայի պետական լեզու:

1990 -Քուվեյթյան ճգնաժամի առթիվ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ-ավագը իր հեռուստատեսային ելույթում սառը պատերազմից հետո առաջին անգամ օգտագործել է «նոր համաշխարհային կարգ» արտահայտությունը:

1993 - Կիևում բացվել է Գոլոդոմորի զոհերին նվիրված հուշանշան:

2001– ահաբեկչական գործողության արդյունքում կործանվել են ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ բարձրահարկ շենքերը:

2005 - Իսրայելը ամբողջովին ու վերջնականորեն հետ է քաշվել Գազայից:

2007 - Ռուսաստանը փորձարկել է «Բոլոր ռումբերի հայր» անունն ստացած ամենամեծ պայմանական զենքը՝ ավիացիոն վակուումային ծավալային պայթյունի ռումբը (АВБПМ):

2015 – աշտարակային կռունկը ընկել է Մեքքայի Ալ-Հարամ մզկիթի վրա և մահացու ճզմել 107 մարդու: 

Через Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасности