Տիմատին և Անաստասիա Ռեշետովան բաժանվել են
ЛАЙФ
Մոդել Անաստասիա Ռեշետովան հայտարարել է, որ բաժանվել է ռեփեր Տիմատիից: Նա Ինստագրամի իր էջում հրաարակում է արել բաժանվելու մասին, բայց չի նշել պատճառը:
«Ինչքան էլ մեզ ու մեր մտերիմների համար այս ամենը տխուր է…այս տարին շատերի համար հարաբերությունների ամրության ստուգման տարի դարձավ, սակայն մեր միությունն այն չհաղթահարեց: Մենք այլևս մեկ ամբողջություն, ամուսին և կին չենք, միասին չեն ապրում: Դրանք հիանալի 6 տարիներ էին` մեր հանդիպման պահից մինչև այս ամառ: Մենք լավագույն ընկերներ, սիրահարներ, զուգընկերներ էինք: Մեր միջև շատ բան է եղել, և դա հիանալի է: Մեր հարաբերությունները բազմակողմանի էին, լի ու զգացմունքային, բայց այս կյանքում ոչինչ հավիտյան չէ, և ամեն ինչ ավարտվելու հատկություն ունի:
Ես փոխվել եմ, կյանքի հանդեպ իմ հայացքները նույնպես: Կեղտոտ բամբասանքներից խուսափելու համար ասում եմ միանգամից` այստեղ կողմնակի մարդիկ ներգրավված չեն, իսկ «բումերանգ»-ի մասին կարող եք մոռանալ: Թե ինչպես է եղել այն ժամանակ ու հիմա, գիտենք միայն մենք, և մանրամասն բացատրելու իմաստ չեմ տեսնում: Ես չգիտեմ, թե հետո ինչ կլինի, բայց հիմա իմ ամբողջ էներգիան այլ ուղղությամբ եմ ուզում ուղղել: Ես հավատում եմ, որ մեր հարաբերությունները կհաջողվի վերածել իդեալական ծնողական տանդեմի` հանուն Ռատմիրի: Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արել ես ինձ համար, սիրո ու անվերջ աջակցության համար: Այն բանի համար, որ 18-ամյա փոքրիկից ինձ դարձրիր այնպիսին, ինչպիսին հիմա եմ: Ներիր անցյալի համար: Խոստանում եմ մեր որդուն հոր հանդեպ սիրո պայմաններում դաստիարակել»,-գրել է մոդելը: