«Հայրենիք» կուսակցության հաջողություններին իշխանությունը պատասխանում է ֆեյքերով
ПОЛИТИКАՄերձիշխանական ԶԼՄ-ները հոդվածներ են տարածում, թե իբր «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները պնդում են, որ կուսակցությունը սպասում է ԲՀԿ կողմից հրավիրվելիք հանրահավաքին, և եթե այն բազմամարդ ու հաջողված լինի, ապա «Հայրենիքը» ևս կմիանա դրան:
«Չնայած տարբեր մարզերում տարածքային կառույցներ բացելուն, այս կուսակցությունում հասկացել են, որ իրենք անկարող են ինքնուրույն քաղաքական օրակարգ ներկայացնել»,-նշված է հոդվածում:
Մերձիշխանական ԶԼՄ-ները կատարում են վերևից եկող հրահանգները՝ստուգել «Հայրենիք» կուսակցության հնարավոր արձագանքը, սև պիար են իրականացնում նրա առաջնորդ ու ժողովրդի համակրանքը վայելող Արթուր Վանեցյանի դեմ, սակայն այդ բոլոր մեթոդները զուր են, քանի որ բոլոր իմքայլական ֆեյքերն ու դերակատարները, նրանց շահերը սպասարկող ԶԼՄ-ներն արդեն բացահայտված են, նրանք գործիքակազմը բոլորին հայտնի է:
«Հայրենիքը» շարունակում է իր ակտիվ կուսակցաշինական գործունեությունը, կուսակցության շարքերն անընդհատ համալրվում են, բացվում են նոր գրասենյակներ մարզերում, ժողովրդի հետաքրքրությունը դեպի կուսակցություն աճում է, իսկ Վանեցյանի անձնական վարկանիշը շատ բարձր է: Դա է պատճառը, որ այսօրվա իշխանությունները խառնվել են իրար ու փորձում են տարբեր գործիքներով հարվածել կուսակցությանը:
Իմքայլականները գիտակցում են, որ շուտով հրաժեշտ են տալու իրենց աթոռներին, իսկ դա ցավոտ թեմա է
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



