Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՀՀ պետբյուջեի ծախսերն աճել են 0.9 տոկոսով, ծախսերը` 14 տոկոսով

ЭКОНОМИКА

Այս տարվա հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 940.9 մլրդ դրամ (ավելի քան 1 մլրդ 942.2 մլն ԱՄՆ դոլար), որոնց ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.9 տոկոսով, իսկ ծախսերը` 1036.1 մլրդ դրամ (աճը` 14 տոկոս), որոնք համապատասխանաբար 76.6 տոկոսով և 79.5 տոկոսով ապահովել են ՀՀ կառավարության տարեկան ծրագրի կատարումը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքից, ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9‑րդ հոդվածի 10‑րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև Հ Հ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են 29.4 մլրդ դրամ կամ տարեկան նախատեսված մուտքերի 88.2 տոկոսը, իսկ ծախսերը` 29.1 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 79.7 տոկոսը: 

2015 թվականի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 95.3 մլրդ դրամ պակասուրդով` տարեկան ճշտված ծրագրով նախատեսված 74.6 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 23.1 մլրդ դրամ փաստացի հավելուրդի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածում պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է 15.8 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 79.4 մլրդ դրամ` նախատեսված համապատասխանաբար ‑14.4 մլրդ դրամի և 89 մլրդ դրամի դիմաց: 

Հաշվետու ժամանակահատվաում պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում 6.5 մլն դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները, 15.8 մլրդ դրամ` ֆինանսական զուտ ակտիվները` տարեկան ծրագրով նախատեսված համապատասխանաբար, -1.7 մլրդ դրամի և -12.7 մլրդ դրամի դիմաց: Ներքին փոխառու միջոցներում 838 մլն դրամ է կազմել գանձապետական պարտատոմսերի զուտ մուտքը, 9.1 մլն դրամ ուղղվել է մուրհակների մարմանը, որը կատարվել է տարեկան ծրագրի 84.4 տոկոսի չափով, և 822.4 մլն դրամ` ստացված վարկերի և փոխատվությունների մարմանը, որի տարեկան ծրագրված ցուցանիշն ապահովվել է 50 տոկոսով: 

Այս տարվա առաջին տասն ամիսներին ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 30 մլրդ դրամ վարկային միջոցներ` կազմելով տարեկան ծրագրի 96.7 տոկոսը: Ավելի քան 16.1 մլրդ դրամ ստացվել է տրամադրված ներքին վարկերի վերադարձից, որը կազմում է տարեկան նախատեսված մուտքերի 51.2 տոկոսը: Ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներից հաշվետու ժամանակահատվածում օգտագործվել է 29.7 մլրդ դրամ` տարեկան նախատեսված 11.4 մլրդ դրամ ավելացման դիմաց:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է 79.4 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրային ցուցանիշի 89.3 տոկոսը: Արտաքին աղբյուրներում տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 143.8 մլրդ դրամի դիմաց 128.2 մլրդ դրամ (89.2 տոկոս) են կազմել փոխառու զուտ միջոցները: Մասնավորապես, 2015 թվականին թողարկված արտարժութային պարտատոմսերի տեղաբաշխումից պետական բյուջե է մուտքագրվել 229.9 մլրդ դրամ (ծրագրի 100 տոկոսը): 94.2 մլրդ դրամով` տարեկան ծրագրով նախատեսված չափով, կատարվել է 2013 թվականին թողարկված արտարժութային պետական պարտատոմսեÖ �ի հետգնում: Հաշվետու ժամանակահատվածում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվել են 12.1 մլրդ դրամի վարկային միջոցներ` կազմելով տարեկան ծրագրի 37.4 տոկոսը: Նշված միջոցներից 10.9 մլրդ դրամը տրամադրվել է Ասիական Զարգացման Բանկի կողմից՝ Ենթակառուցվածքների կայունության աջակցման ծրագրի շրջանակներում: 

2015 թվականի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեից շուրջ 19.6 մլրդ դրամ ուղղվել է արտաքին պարտքի մարմանը, որը կազմել է տարեկան ծրագրված ցուցանիշի 80.2 տոկոսը: Նշված գումարից 12.7 մլրդ դրամը հատկացվել է միջազգային կազմակերպություններին, որից 7.5 մլրդ դրամն ուղղվել է Զարգացման միջազգային ընկերակցության, 2 մլրդ դրամը` Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը: 6.6 մլրդ դրամ ուղղվել է օտարերկրյա պետությունների նկատմամբ ունեցած պարտավորությունների մարմանը: Եվս 251.1 մլն դրամ հատկացվել է առևտրային բանկե րի գծով պարտքի մարմանը: 

Արտաքին ֆինանսական զուտ ակտիվները տարեկան ծրագրով նախատեսված ‑54.8 մլրդ դրամի դիմաց հունվար-հոկտեմբերին կազմել են -48.8 մլրդ դրամ (89.1 տոկոս), որից 48.2 մլրդ դրամը (նախատեսվածի 87.5 տոկոսը) հատկացվել է ԼՂՀ‑ին` որպես միջպետական վարկ: Վրաստանի կողմից ՀՀ նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների գծով ստացվել է տարեկան ծրագրված միջոցների 74.4 տոկոսը՝ կազմելով 322.6 մլն դրամ: Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերման նպատակով տարեկան ծրագրով նախատեսված 738.1 մլն դրամն ամբողջությամբ հատկացվել է: Հաշվետու ժամանակահատվածում 158.8 մլն դրա մով ավելացել է արտաքին աղբյուրներից ստացված արտաբյուջետային դրամաշնորհային միջոցների մնացորդը` ծրագրված 611.2 մլն դրամ օգտագործման փոխարեն:

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества