Մանջուկիչը կարող է տեղափոխվել Ռուսաստանի առաջնություն
СПОРТԽորվաթիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարիո Մանջուկիչը կարող է մարզական կարիերան շարունակել ռուսական «Լոկոմոտիվում»:
Чемпионат-ի տեղեկություններով՝ «Լոկոմոտիվն» արդեն համաձայնության է եկել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Մանջուկիչի հետ: 34-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբում կստանա տարեկան 2.7 միլիոն եվրո աշխատավարձ:
Մանջուկիչը 2015-ին էր Մադրիդի «Աթլետիկոյից» տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս», սակայն չորս մրցաշրջան հիմնական կազմի խաղացող լինելուց հետո իտալական թիմի նոր գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի օրոք կորցրեց տեղը։ Այս մրցաշրջանում նա ոչ մի պաշտոնական հանդիպման չէր մասնակցել «Յուվենտուսում»։
Մանջուկիչը հանդես է եկել նաեւ Զագրեբի «Դինամոյում», գերմանական «Վոլֆսբուրգում» եւ Մյունխենի «Բավարիայում»։
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»
3
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
4
Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»
5
Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»



