Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Նոր հրաման. Հեռավար կրթություն կազմակերպող ուսուցիչները վարձատրվում են ուսուցչի մեկ դրույքի չափով, իսկ մնացած դեպքերում՝ ժամավճարով

ОБЩЕСТВО

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 20-ին նոր հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգի վերաբերյալ։ Հրամանը ուժի մեջ է մտել հունիսի 15-ին։

Կ Ա Ր Գ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԵՌԱՎԱՐ (ԴԻՍՏԱՆՑԻՈՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության (այսուհետ` հեռավար կրթություն) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են դրա կիրառման դեպքերը:

2. Հեռավար կրթությունը կրթական ծրագրի իրականացման ձև է, որի շրջանակներում անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և ուսուցչի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով և հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընթացքում կարող է կիրառվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով և դեպքերում՝ որոշակի ժամկետով։

3. Հեռավար կրթության հիմքը կազմում են տեղեկատվական տեխնոլոգիաները և հեռահաղորդակցության միջոցները: Թույլատրվում է տեղեկատվական և հեռահաղորդակցային տարբեր տեխնոլոգիաների զուգակցումը:

II. ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

4. Հեռավար կրթություն կարող են կազմակերպել հանրակրթական հիմնական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ունեցող հանրակրթական ուսումնական հաստատությունները (այսուհետ` ուսումնական հաստատություն), ինչպես նաև կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) ենթակայությամբ գործող Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն ՊՈԱԿ-ում գործող հեռավար ուսուցման կենտրոնը (այսուհետ` ՀՈՒԿ):

5. Հեռավար կրթության մասնակիցներն են սովորողները, ուսուցիչները, մանկավարժական աշխատողները, ծնողները կամ սովորողի օրինական ներկայացուցիչը և դպրոցում համապատասխան առարկայական ուսուցչի բացակայության դեպքում՝ ՀՈՒԿ-ի՝ առարկայական մասնագետները:

6. Կրթական ծառայություններ ստանալու, ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազայից օգտվելու առումով հեռավար կրթության ընթացքում սովորողները և ուսուցիչներն ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ առկա ուսուցման ընթացքում:

7. Հեռավար կրթությամբ իրականացվող կրթական ծրագրերի բովանդակությունը չի կարող տարբերվել տվյալ առարկայի ծրագրով և չափորոշչով սահմանվածից։

8. Կրթության շարունակականությունը ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով հեռավար ուսուցումը կարող է կազմակերպվել՝

1) եթե հաստատությունը չունի համապատասխան առարկայի մասնագետ՝ մինչև սահմանված կարգով մրցութային հիմունքներով ուսուցչի թափուր տեղի համալրումը,

2) արտակարգ և ֆորս մաժորային իրավիճակներում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն),

3) դիվանագիտական աշխատանքի անցած ծնողների (օրինական ներկայացուցիչների) կամ օտարերկրյա պետություններում ծնողների (օրինական ներկայացուցիչների) հետ ժամանակավոր գտնվող երեխաների համար՝ եթե կրթության իրավունքը չի իրացվել տվյալ երկրում,

4) այն երեխաների համար, որոնք ունեն առկա ուսուցումն անհնարին դարձնող երկարատև բուժման կարիք,

5) այն երեխաների համար, որոնք առարկայական կամ սպորտային միջազգային օլիմպիադաների կամ մրցաշարերի մասնակիցներ են և հաճախ են բացակայում երկրից,

6) այն անձանց համար, ովքեր պետք է մասնակցեն էքստեռն կարգով ավարտական քննություններին՝ հիմնական կամ միջնակարգ կրթության ավարտական փաստաթուղթ ստանալու նպատակով:

7) Սփյուռքում բնակվող, ինչպես նաև Սփյուռքում բնակվող և Հայաստանի Հանրապետություն վերադառնալ ցանկացող ընտանիքների երեխաների համար, ովքեր լրացուցիչ կրթության միջոցով մտադիր են յուրացնել հիմնական ծրագրեր՝ ՀՀ-ում հանրակրթության մեջ ընդգրկվելու համար:

9. Հեռավար կրթության տեխնոլոգիաները կիրառվում են ուսումնական, լաբորատոր, գործնական պարապմունքների, ընթացիկ և միջանկյալ գնահատումների (բացառությամբ` ամփոփիչ ատեստավորման) իրականացման ժամանակ, որի կիրառումը չի բացառում, ըստ անհրաժեշտության, սովորող-ուսուցիչ անմիջական հաղորդակցությունը: Հեռավար կրթության դեպքում սովորողների և ուսուցիչների անմիջական համատեղ ուսումնական գործունեության` ուսումնական, լաբորատոր և գործնական պարապմունքների ծավալների հարաբերակցությունը որոշվում է ուսումնական հաստատության կամ ՀՈՒԿ-ի կողմից:

10. Ուսումնական հաստատությունը կամ ՀՈՒԿ-ը իրավասու է սույն կարգին համապատասխան կիրառելու հեռավար կրթության տեխնոլոգիաները` այդ տեխնոլոգիաներին համապատասխան պատրաստվածության աստիճան ունեցող ղեկավար և մանկավարժական անձնակազմերի կամ օպերատորի՝ հեռավար կրթության կազմակերպման կիրառման համար անհրաժեշտ հատուկ սարքավորումներով հագեցած պայմանների առկայության դեպքում:

11. Հեռավար կրթությամբ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունը, իսկ ՀՈՒԿ-ի կողմից հեռավար կրթություն իրականացնելու դեպքում՝ ՀՈՒԿ-ը, սովորողներին և ուսուցիչներին ապահովում է անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութերով (ուսումնական պլան, սովորողի անհատական ուսուցման պլան, թեստեր և այլն): Անհրաժեշտության դեպքում ուսումնական հաստատությունը կարող է տրամադրել տեղեկատվական հրատարակություններ, բառարաններ, բազային տվյալների հղումներ, ինտերնետային կայքեր, տեղեկատվական համակարգեր, էլեկտրոնային բառարաններ և ցանցային ռեսուրսներ, որոնք պետք է հաստատված լինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից որպես երաշխավորված նյութ՝ դպրոցներում օգտագործման համար:

12. Արտակարգ և ֆորս մաժորային իրավիճակներում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) առկա ուսուցման անհնարինության դեպքում հեռավար կրթության կազմակերպման պարագայում ուսումնական հաստատությունն ըստ անհրաժեշտության կարող է ուսուցիչներին և սովորողներին տրամադրել նաև հեռավար ուսուցման համար անհրաժեշտ և ուսումնական հաստատությունում առկա տեխնիկական միջոցները՝ ժամանակավոր օգտագործման համար:

III. ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

13. Հեռավար կրթության կազմակերպումն իրականացնում է այն ուսումնական հաստատությունը, որտեղ հաշվառված է սովորողը։ Եթե տվյալ ուսումնական հաստատությունում բացակայում են հեռավար կրթության կազմակերպման տեխնիկական հնարավորությունները կամ դպրոցը չունի տվյալ առարկան դասավանդող ուսուցիչ, ապա հեռավար կրթություն կազմակերպվում է մեկ այլ ուսումնական հաստատության ուսուցչի կողմից՝ ՀՈՒԿ-ի աջակցությամբ մեկ այլ ուսումնական հաստատության ուսուցչի կողմից կամ ՀՈՒԿ-ի կողմից։

14. Սովորողների հեռավար ուսուցումը հանրակրթական ծրագրերին համապատասխան կազմակերպվում է` ըստ դասարանների:

15. Ամբողջ ուսումնական տարվա համար հեռավար կրթություն կազմակերպող ուսուցիչները վարձատրվում են ուսուցչի մեկ դրույքի չափով, իսկ մնացած դեպքերում՝ ժամավճարով՝ բացառությամբ արտակարգ և ֆորս մաժորային իրավիճակներում կազմակերպվող դասերից։

16. Հեռավար կրթությունը կազմակերպվում է ուսումնական պլանին և առարկայական ծրագրերին համապատասխան, որոնց պահանջները կատարած սովորողները գնահատվում են` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

17. Հեռավար կրթության ուսուցման գործընթացը կազմակերպվում է ուսումնական հաստատության տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան:

18. Աշակերտի հետ կապը տեղեկատվական տեխնոլոգիաների՝ մասնավորապես կրթության կառավարման համակարգերի միջոցով իրականացվելու դեպքում յուրաքանչյուր աշակերտի համար կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ուսումնական հաստատության կամ ՀՈՒԿ-ի կողմից բացվում է անհատական էջ` համապատասխան ծածկագրով: Այլ միջոցներով՝ բջջային կամ ֆիքսված հեռախոսակապի դեպքում կապն իրականացվելու դեպքում կապի իրականացման պայմանները սահմանում է ուսումնական հաստատությունը կամ ՀՈՒԿ-ը:

19. Հեռավար կրթության ուսումնական գործընթացի կազմակերպման պատասխանատուն ուսումնական հաստատության տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով տեղակալն է:

20. Ուսումնական հաստատությունների կողմից հեռավար կրթության միջոցով ուսուցումը համարվում է իրականացված, եթե ուսումնական պլանով հեռավար կրթության համար հատկացված ժամանակաշրջանի նախատեսված ժամաքանակների 70%-ը աշակերտների ոչ պակաս քան 90%-ը յուրացնում են ՏՀՏ միջոցով: Հեռավար կրթության գործընթացից դուրս մնացած աշակերտների համար ուսումնական պլանով նախատեսված դասերի յուրացումը կատարվում է անհատական պարապմունքների միջոցով՝ ուսումնական հաստատության կամ ՀՈՒԿ-ի կողմից սահմանած եղանակով:

21. Հեռավար կրթության ընթացքում սովորողների ընդունելությունը, ինչպես նաև փոխադրումը, տեղափոխումը, ազատումը ուսումնական հաստատությունն իրականացնում է առկա ուսուցման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

22. Լիազորված մարմինը նպաստում է հեռավար ուսուցմամբ ուսումնամեթոդական նյութերի մշակմանը և մշակված նյութերը տեղադրում հեռավար ուսուցման համալիր էջում` heravar.armedu.am՝ հասանելի դարձնելով բոլոր ուսումնական հաստատությունների համար:

23. Ուսումնական հաստատությունը, հեռավար կրթությամբ ուսումնական գործընթաց կազմակերպելու համար կարող է օգտագործել ինչպես հեռավար ուսուցման համալիր էջում heravar.armedu.am տեղակայված ուսումնամեթոդական նյութերը, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ մշակել նոր ուսումնամեթոդական նյութեր՝ առարկայի ծրագրին, ուսումնական պլանին և պետական չափորոշչին համապատասխան:

IV. ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

24. Հեռավար ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպումը թույլատրվում և հաստատվում է լիազորված մարմնի կողմից, եթե տվյալ ուսումնական հաստատության կողմից բավարարվում են կամ լիազորված մարմնի կողմից ապահովվում են.

1) հեռավար կրթությամբ նախատեսվող առարկայի ուսումնամեթոդական նյութերի առկայությունը,

2) կրթական գործընթացի վարչարարությունն ապահովող փաստաթղթաշրջանառության (այդ թվում՝ էլեկտրոնային) տեղեկատվական համակարգի առկայությունը,

3) նոր կրթական-տեղեկատվական միջավայրում աշխատելու համար վերապատրաստված կամ վերապատրաստվող ուսուցիչների առկայությունը,

4) աշակերտների գիտելիքների ստուգման հատուկ ձևերի (այդ թվում՝ էլեկտրոնային) առկայությունը,

5) աշակերտների և ուսուցիչների ոչ պակաս, քան 90 %-ի համար անհատական կամ տվյալ հաստատությունում առկա տեխնիկական միջոցներով աշխատելու հնարավորությունը, ինչի միջոցով կապահովվի հեռավար կրթությամբ նախատեսված բոլոր առարկաների և դասընթացների ուսումնառությունը:

ԱՎԵԼԻՆ

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%