Բարնետ. Բեյլը ցանկանում է վերադառնալ «Տոտենհեմ»
СПОРТՄադրիդի «Ռեալի» և Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը խոսել է իր հաճախորդի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Մենք բանակցություններ ենք վարում «Տոտենհեմի» հետ: Գարեթը սիրում է այդ ակումբը և ցանկանում է վերադառնալ այնտեղ»,- Բարնետի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:
Բեյլի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Արքայական ակումբը պատրաստ է հրաժարվել Բեյլի ծառայություններից, եթե նրա տրանսֆերային իրավունքի դիմաց ստանա 18 միլիոն եվրոյի առաջարկ:
Անցած մրցաշրջանում Գարեթ Բեյլը ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմում մասնակցել է 20 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Գարեթ Բեյլը «Տոտենհեմում» հանդես է եկել 2007-2013 թվականներին:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



