Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ողջունելի է՝ հայ-ռուսական հարաբերություններում շեֆ-ենթակա, «չեստ» տանք, վազենք, ամեն ինչ կատարենք հարաբերություններն այլևս չկան. Կարախանյան

ИНТЕРВЬЮ

«Ռուսաստան մեկնել ցանկացողների բողոքի ցույցերն ու պահանջները հայ-ռուսական հարաբերությունների հետ առնչություն չունեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը։

«Այն երկրները, որի հետ կա ցամաքային սահման, օրինակ, Ղազախստանի, ինչ-որ կերպ հարցերը լուծվեցին, գաստերբայտերներին տարան-բերեցին, Հայաստանի հետ ավելի բարդ է։

Իհարկե, կա այդպիսի գաղափար, որ առանձին պետությունները կարող են առանձին օդային միջանցքներ ստեղծել, շատ սահմանափակ քանակներով, բայց չկա սկզբունքային հարց՝ կոնկրետ Հայաստանի հետ կապված։ Ռուսաստանը Հայաստանից եկող աշխատողներից դժգոհ չէ, կան շատ լավ, արհեստավարժ մասնագետներ։ Ռուսաստանի տնտեսական սուբյեկտների քաղաքականությունն այն է, որ մեծ հաճույքով վերցնում են Հայաստանի քաղաքացիներին, հատուկենտ նրանց մուտքը չի արգելվում»,- նկատեց մեր զրուցակիցը։

Միևնույն ժամանակ Կարախանյանը նշեց՝ արտաքին գործերի նախարարությունը ավելի հետևողական լինի, Ռուսաստանի հետ բանակցություններն ավելի արդյունավետ տանեն. «Համենայնդեպս, հասարակության տարբեր թևերի մոտ կա այն տարակուսանքը, որ հայկական կողմը կարող է ավելի հետևողական ու արդյունավետ բանակցություններ տանի։ Եթե Հայաստանի իշխանություններն իրոք շահագրգռված են այդ կապը պահելու հարցում, բանակցությունները պետք է ավելի հետևողական ու արդյունավետ տանեն։ Հնարավոր է կազմակերպել 1-2 չարտերային թռիչք, ստանալ այդ միջանցքները, վերջնականապես լուծել խնդիրը։ Ընդհանրապես, իհարկե նվազել են Ռուսաստանից Հայաստան եկողները, բայց շատ քիչ են նվազել։

Այսօրվա դրությամբ կարելի է նաև դա ապահովել։ Հայաստանի իշխանություններն իհարկե պետք է մի քիչ ավելի հետևողական լինեն։ Շահառուն այստեղ Հայաստանն է։ Ես հստակ կարող եմ ասել, որ դա լավ է նաև Ռուսաստանի համար, տնտեսական սուբյեկտները առաջ են մղում հայկական աշխատուժը, հայ մասնագետներին։ Այս հարցը ՀՀ իշխանությունները կարող են լուծել, պարզապես ի՞նչն է խանգարում, որ ավելի հետևողական լինեն՝ հստակ չէ։ Ռուսաստանը հաճույքով կընդունի հայկական աշխատուժին»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերություններն այսօր այն փուլում են, որ երկու երկրները հստակ դնում են իրենց պետական շահերը. «Ռուսաստանը ոչ մի բացասական տենդենց չի դնում այդ հարաբերությունների մեջ, շարժվում է իր աշխարհաքաղաքական շահերով, Հայաստանն էլ՝ համապատասխանաբար իր աշխարհաքաղաքական շահերով։

Երկրները համագործակցում են ՀԱՊԿ ու ԵԱՏՄ շրջանակներում։ Չկան առաջվա նման վասալային կամ շեֆ-ենթակա հարաբերություններ, ինչ ասեն՝ «չեստ» տանք, վազենք կատարենք, որ հանկարծ չնեղանան։ Նման հիմարություններ այսօրվա դրությամբ չկան, ու դա շատ գովելի է։ Հայաստանի իշխանությունները հետագա իրենց քայլերը պետք է այս տրամադրության մեջ կենտրոնացնեն։ Իհարկե, Հայաստանի ու Ռուսաստանի քաշային կատեգորիաները տարբեր են, դա էլ պետք է հաշվի առնել։ Բայց շատ նուրբ ու բազմակողմանի աշխատանք է պետք տանել Ռուսաստանի հետ, ոչ մի բացասական ու նեգատիվ տենդենցներ չեն լինի»։

Սմբատ Կարախանյանը կարևոր է համարում այն փաստը, որ Հայաստանն անընդհատ ուզողի դերում չլինի։ «Կարելի է հարցերը բարձրացնել տարբեր մակարդակներում ու արդյունավետ ձևով այդ հարցերը լուծել։ Հայաստանն այսօրվա դրությամբ ունի այդ հնարավորություններն ու լծակները Ռուսաստանի իշխանությունների հետ հարցերը լուծելու համար։ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մեջ կա մի բաց, որը բոլորը շեշտում են։ Այդ բացն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն իր հարաբերությունների, իր արտաքին քաղաքականության ու առաջնահերթությունների հայեցակարգերը հստակորեն չի դրել։ Կա ռազմատեխնիկական ոլորտում արտակարգ հարաբերություն՝ դա արվում է ավելի շատ Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Ռուսաստանը կարևոր է Հայաստանի ամրությունը, ուժեղությունը՝ հաշվի առնելով Թուրքիայի նկրտումներն ու ակտիվացումը։ Բայց սրան զուգահեռ, ՀՀ իշխանությունները արդյունաբերության կամ տարբեր ոլորտների համագործակցության ավելի ինտեգրացված ծրագրեր առաջ չեն քաշում, սկզբունքայնորեն դա Հայաստանի տնտեսության համար շատ դրական կարող էր լինել։ Այդ թվում՝ ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիները պետական աջակցություն կստանային։ Իհարկե, կան թերություններ, Ռուսաստանը քաշային կատեգորիայով ավելի մեծ երկիր է, բարդ խնդիրներ ունի, ավելի բարդ հարցերով է զբաղված, դրա համար առանձին նրբությունների մեջ մեծ նախաձեռնություններ առաջ չի քաշում։

Ռուսաստանն ավելի շատ սպասում է Հայաստանի աշխատանքային առաջարկություններին, ծրագրային մոտեցումներին․ սա է իրականությունը, լինենք իրատես, այս իրականության հետ պետք է հաշվի նստել։ Աշխատանքները պետք է ակտիվացնել ու անընդհատ նոր առաջարկներով հանդես գալ»,- եզրափակեց նա։

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию