Ժոզե Մոուրինյո․ Գաղտնիք չէ, որ Գարեթ Բեյլը միշտ հիացրել է ինձ
СПОРТԼոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, որ հիանում է Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի ֆուտբոլային որակներով։ Ֆուտբոլիստի գործակալ Ջոնաթան Բարնետը հաստատել էր, որ բանակցում են անգլիական ակումբի հետ։
«Ես դեռ «Ռեալում» ցանկանում էի ձեռք բերել Բեյլին, բայց այն ժամանակ հնարավոր չեղավ։ «Ռեալի» նախագահը վստահեց իմ գիտելիքներին եւ Գարեթին բերեց թիմ արդեն իմ հեռանալուց հետո։
Գաղտնիք չէ, որ Բեյլը միշտ հիացրել է ինձ։ Կարծում եմ՝ այդ մասին Գարեթն էլ գիտի»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել «Տոտենհեմից» 2013-ին 101 միլիոն եվրոյով։ Այժմ Արքայական ակումբը պատրաստ է 31-ամյա ֆուտբոլիստին վաճառել 20 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



