Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ինչպես և ՀՀ բուհերի մեծամասնությունում, այնպես էլ ՇՊՀ-ում գործել և շարունակում է գործել ուսանողական խորհուրդը, որը չի ունեցել և առայժմ էլ չունի ԿԳՄՍՆ-ի կողմից հաստատված կանոնադրություն․ ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարի հայտարարությունը

ПОЛИТИКА

Past.am

ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի  սեպտեմբերի 15-ին  ԱԺ-ում հնչեցրած հայտարարությանն  ի պատասխան ֆեյսբուքյան իր էջում հայտարարությամբ է հանդես եկել նաևՇիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը,  որտեղ մասնավորապես ասվում է․  
 
Խոսքս ուղղում եմ Շիրակի պետական համալսարանի ներքին և արտաքին բոլոր շահառուներին, համալսարանի ներկայով և ապագայով մտահոգ բոլոր անձանց։
Միշտ և բոլոր հասարակություններում ուսանողները եղել են հանրության առավել առաջադեմ, ազատ մտածող մասը։ Վստահ եմ, որ այդպիսին է նաև ներկայիս Հայաստանի ուսանողությունը։ Իմ համոզմունքն ու սկզբունքային մոտեցումն է, որ համալսարանական միջավայրում անհանդուրժելի է որևէ ուսանողի կամ ուսանողական որևէ խմբի շահերի և իրավունքների ոտնահարումը և ազատ կամարտահայտման սահմանափակումը ցանկացած անձի, անձանց խմբի կամ կառույցի կողմից։
Ինչպես և ՀՀ բուհերից շատերում, այնպես էլ ՇՊՀ-ում ընթանում են ուսանողական ինքնավար կառույցների և ուսանողական կյանքի փոփոխություններ, որոնց մասնակցում են ուսանողների առավել ակտիվ ներկայացուցիչները՝ ձգտելով այդ փոփոխություններին մասնակից դարձնել նաև իրենց մյուս ընկերներին։ Նման գործընթացներից զերծ չէ նաև ՇՊՀ ուսանողությունը։
Ինչպես և ՀՀ բուհերի մեծամասնությունում, այնպես էլ ՇՊՀ-ում գործել և շարունակում է գործել ուսանողական խորհուրդը, որը չի ունեցել և առայժմ էլ չունի ԿԳՄՍՆ-ի կողմից հաստատված կանոնադրություն։ Այսօր ՇՊՀ ուսանողների մի խումբ էլ նախաձեռնել է նոր ուսանողական շարժման՝ Ուսանողական խորհրդարանի ձևավորման գործընթացը։ Այսինքն՝ ուսանողության շրջանում ձևավորվում են ինքնակառավարվող և ինքնավար խմբեր, որոնք ձգտում են ինքնադրսևորման և որդեգրում են ուսանողական կյանքի, ինքնավարության, իրենց գործունեության ոլորտներին առնչվող տարբեր մոտեցումներ, գործունեության տարբեր սկզբունքներ և մեթոդներ՝ ունենալով համալսարանի զարգացման տարբեր տեսլականներ։ Այս ամենը միայն ողջունելի է, հատկապես, երբ այդ խմբերի միջև ձևավորվում են փոխհամագործակցության և առողջ մրցակցության սկզբունքներ՝ ի շահ բոլոր ուսանողների։ Կարծում եմ՝ բնական է նաև ուսանողական խմբերի միջև կարծիքների, սկզբունքների, ինչու չէ՝ նաև շահերի բախումների առկայությունը։ Նման դրսևորումներ նկատվում են նաև ՇՊՀ ուսանողական փոփոխվող կյանքում։
Տեղյակ լինելով ՇՊՀ ուսանողական կյանքում ընթացող գործընթացներին և հարգելով ուսանողական կառույցների ինքնավարության սկզբունքը՝ անձամբ զերծ եմ մնացել ուսանողական կառույցների գործունեությանը միջամտելուց՝ նույնը պահանջելով իմ բոլոր գործընկերներից։ Ուսանողական տարբեր խմբերի հետ հանդիպումների ընթացքում նրանց հորդորել եմ մնալ օրինականության դաշտում, խորհուրդ եմ տվել միմյանց հետ առնչվելիս մնալ բարեվարքության և փոխադարձ հարգանքի տիրույթում, բանավեճերում՝ քաղաքակիրթ և կառուցողական երկխոսության շրջանակներում։ Երբ նկատել եմ, որ նրանց հարաբերություններում ի հայտ են գալիս սուր եզրեր, երկուստեք կոչ եմ արել գնալ միմյանց ընդառաջ, առաջնորդվել փոխզիջումների սկզբունքով, զերծ մնալ փոխադարձ մեղադրանքներից և միմյանց կարգավիճակի ու գործունեության նկատմամբ չհիմնավորված գնահատականներ հնչեցնելուց։
Ցանկանում եմ անդրադառնալ ևս մեկ շատ կարևոր և ինձ համար սկզբունքային հարցի՝ քաղաքական գործընթացները համալսարանական միջավայր տեղափոխելուն։
Միշտ եղել եմ, և այժմ էլ մնում եմ այն կարծիքին, որ յուրաքանչյուր անձ ազատ է իր քաղաքացիական դիրքորոշումն ու քաղաքական հայացքներն արտահայտելու մեջ, և երբե՛ք և ո՛չ ոք իրավունք չունի նրանց հետապնդելու այդ դիրքորոշման և/կամ հայացքների համար։ Մյուս կողմից՝ իր գործունեությունն համալսարանական միջավայրում ծավալող ոչ մի անձ այդ միջավայրում իրավունք չունի իրականացնելու քաղաքական գործունեություն և քարոզչություն, իր քաղաքական հայացքներն այլոց պարտադրելու, այլակարծությունը հետապնդելու և ճնշելու՝ անկախ համալսարանում և հասարակության մեջ զբաղեցրած դիրքից և պաշտոնից։
Նշեմ նաև, որ միշտ եղել եմ և այժմ էլ մնում եմ բաց՝ համալսարանին առնչվող ցանկացած հարց քննարկելու ՇՊՀ խնդիրներով մտահոգ յուրաքանչյուրի հետ։
Եղեք առողջ և խաղաղ։
Երվանդ Սերոբյան
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян