Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Սա ցույց է տա­լիս գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ու նրանց սպա­սար­կող­նե­րի ին­տե­լեկ­տու­ալ և դաս­տի­ա­րա­կու­թյան մա­կար­դա­կը»

ИНТЕРВЬЮ

Քաղաքական դաշտում քննարկումների, մեկնաբանությունների, պատասխանների ոճը, ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի, տալիս է իշխանությունը: «Այս առումով գործող իշխանությունները, ցավոք, մնացել են փողոցային այն մակարդակում, որում ի սկզբանե կային: Եվ այդ մակարդակն ամենուրեք է՝ սկսած ամենաբարձր պաշտոնյայից, վերջացրած իրենց անդեմ ֆեյքերով: Երկու տարվա մեջ ոչինչ չի փոխվել նրանց մոտ: Մինչև հիմա այդ բարքերից չեն հրաժարվում, որոնց թվում նաև ցինիզմն է, կեղծիքը, սուտը, լպիրշությունը, դիմացինին վարկաբեկելն ու վիրավորելը:

Եվ երբ դիմացի կողմը, այնուամենայնիվ, կոռեկտության սահմաններում է պատասխաններ հնչեցնում, միևնույն է, իշխանության ներկայացուցիչներն ու նրանց սպասարկողները դա որպես թուլություն են ընդունում: Հիմա ցինիզմի թրենդը տալիս է իշխանությունը, ու ընդդիմությունը և իշխանության քննադատներն արդեն ստիպված են նույն բովանդակությամբ, նույն ոճով պատասխանել: Քաղաքական դիսկուրսը սարսափելի ցածր մակարդակի վրա է Հայաստանում, որի պատասխանատուն ու գլխավոր մեղավորն իշխանական ամբողջ թիմն է. իրենք են այդ թրենդը տալիս, այդ իսկ պատճառով էլ ստանում են այն պատասխանը, որին, անկեղծ ասած, արժանի են:

Այս ամենը կշարունակվի այնքան ժամանակ, որքան իշխանությունները կշարունակեն հասարակության, ընդդիմադիրների կամ իշխանության քննադատների հետ դիսկուրսը տանել նույն ոճով և նույն մեթոդներով»,-«Փաստի» հետ զրույցում նշեց քաղաքագետը: Գագիկ Համբարյանը նկատեց՝ շատ բացասական երևույթներ ժամանակին եղել են նաև նախորդ իշխանության ղեկավարման տարիներին: «Եվ այսօրվա նույն իշխանությունը, որը նախկինում ընդդիմություն էր, իշխանությունների սխալները քննադատելն ու դրանք բացահայտելը շատ նորմալ էր ընդունում: Եվ դա իսկապես նորմալ է: Բայց հիմա զավեշտ է, որ ներկայիս իշխանությունները սարսափելի նյարդայնանում են և բացահայտ հիստերիայի մեջ են ընկնում, երբ բացահայտում են իրենց սխալները, ստերը, կեղծիքները, բացթողումները: Իրականում որևէ արդարացում չեն կարող ունենալ այն բոլոր բացասական երևույթների համար, որոնք առկա են:

Երկու տարի անց դեռ փորձում են արդարացնել նրանով, թե նոր են եկել իշխանության, իրենց չեն թողնում աշխատել: Փորձում են ներկայացնել այնպես, թե Հայաստանն իբրև ամբողջովին թալանված է եղել, ու Ն. Փաշինյանը զրոյական բյուջեի վրա է նստել: Այս պատճառաբանությունները տգետ մասսայի համար են: Օրինակ՝ հետաքրքիր է դիտարկել բյուջեն ու այն, թե երկու տարվա մեջ որքանո՞վ է ավելացել պետական պարտքը, կամ՝ ո՞ւր մնացին մեծ ձեռքբերումները: Երբ այս ամենը բարձրաձայնում ես, գործող իշխանությունների կողմից ոչ թե նորմալ պատասխան ես ստանում, այլ ականատես ես լինում անձնական վիրավորանքների, լուտանքների, այսպես ասած, ձեռք առնելու փորձերի:

Սա ցույց է տալիս գործող իշխանությունների ներկայացուցիչների ու նրանց սպասարկողների ինտելեկտուալ և դաստիարակության մակարդակը: Ամեն դեպքում, հուսով եմ, որ մեր ժողովրդի մեծ մասը քաղաքական անգրագիտության թմբիրից շատ արագ դուրս կգա ու իրականում կտեսնի, թե հեղափոխության անվան տակ տեղի ունեցած իշխանատեղափոխության արդյունքում ովքեր են եկել իշխանության, և նրանց գլխավոր նպատակը որն է»,շեշտեց մեր զրուցակիցը: Գ. Համբարյանն անդրադարձավ իշխանության ներկայացուցիչների այն տրամաբանությանը, թե այս կամ այն արարքն իրենց կարելի էր, ներկայիս ընդդիմադիրներին՝ ոչ: «Իրականում գործ ունենք երկակի ստանդարտների հետ:

Ավելի կոնկրետ՝ այս ամենը բացահայտում է իշխանությունների պահվածքը ֆաշիստական նկրտումների տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանը, մեծ հաշվով, ժողովրդավարության հետ որևէ առնչություն չունի: Երկրում անհանդուրժողականության մթնոլորտ կա հենց այն պահից, երբ նույն իշխանությունները ընդդիմախոսների առաջին խոսքերն ընդունեցին սվիններով, պատասխանեցին լուտանքներով, պիտակավորումներով:

Առհասարակ, որևէ երկիր ժողովրդավարական չի կարող լինել, եթե երկրում չկա ընդդիմություն: Ես մի հանգամանքի վրա էլ եմ զարմանում. ինքս ժամանակին քննադատել եմ ՀՀԿ-ին, բայց չեմ ընդունում ներկայիս իշխանությունների այն մոտեցումը, թե ՀՀԿ-ն, ըստ իրենց կարճ ու տկարամիտ կարծիքի, չի կարող լինել ընդդիմություն, որովհետև, այսպես կոչված, հեղափոխության միջոցով իրենք ՀՀԿ-ին իշխանությունից զրկել են: Սա տարրական քաղաքագիտության և ընդհանրապես քաղաքական պատմության չիմացության արդյունք է:

Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք զրկվում են իշխանությունից՝ լինի ընտրության, թե հեղափոխության արդյունքում, իրավունք ստանալով շարունակել իրենց գործունեությունը, դառնում են ընդդիմություն: Ընդդիմությունը ստիմուլ է բոլոր տեսակի իշխանությունների համար, որ իրենք գործեն շատ զգոն, զգույշ ու շատ արագ ուղղեն իրենց սխալները: Ոչ մի իշխանություն անսխալական չի լինում, բայց ինչ ենք մենք տեսնում Հայաստանի պարագայում. բոլոր տեսակի ընդդիմադիր ուժերը, ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք բացահայտ թիրախավորվում են իշխանությունների կողմից և նրանց նկատմամբ տարբեր ձևաչափերով հետապնդում է իրականացվում: Այսօրվա դրությամբ կոնկրետ իմ բերանը փորձում են փակել տարատեսակ դատական հայցերի միջոցով»,-ընդգծեց Գ. Համբարյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ մի կարևոր հանգամանք կա, որին ևս պետք է ուշադրություն դարձնել: «Այո, կան պրոֆեսիոնալիզմի, կառավարման խնդիրներ, բայց ամենակարևորն այլ հարթակում է: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փայատիրական է. այսինքն, այն ուժերը, որոնք Ն. Փաշինյանի հետևում եկել են իշխանության, փայատեր են, ունեն իրենց սեփական ծրագրերը: Շատ դեպքերում, երբ շատերը բարձրաձայնում են կրթության, առողջապահության ոլորտները վերահսկող նախարարների խայտառակ բացթողումների, ոչ պրոֆեսիոնալիզմի, շատ դեպքերում նաև անտրամաբանական վարքագծի մասին, իշխանությունները, բացի լուտանքներից, անիմաստ զազրախոսությունից ու շրիշակից ցածր մակարդակի հայտարարություններից, այլ հիմնավոր ապացույցներով չեն արձագանքում:

Հիմնավոր ապացույցներով հակադարձումներ մենք իշխանությունների կողմից չենք լսում. իրականում նման հիմնավորումներ չունեն, որովհետև իրենք էլ ներսում շատ լավ գիտեն, որ այդ անձինք կատարում են պատվեր: Կատարում են այն կենտրոնների պատվերները, որտեղից իրենք հովանավորվում են և պարտականություններ ունեն այդ կենտրոնների ու դրանց երևանյան գրասենյակների ղեկավարների առաջ»,-ընդգծեց քաղաքագետը: Ամփոփելով՝ նա շեշտեց, որ մեր ներքին խնդիրները շատ մեծ ազդեցություն ունեն մեր արտաքին քաղաքականության վրա: «Վերահսկելի կամ անվերահսկելի քաոսն իրականում կարող է ստիմուլ դառնալ թշնամիների համար:

Ով ուզում է լինի, բայց մեր իշխանությունները պետք է մեկ կարևոր փաստ հաշվի առնեն ու առաջնորդվեն այդ սկզբունքով. մեր բոլոր խնդիրներից օգտվում են մեր թշնամիները: Նրանք դարերով նստած սպասում են, թե մենք ներքին ինչ խնդիրներ պետք է ունենանք, որ դրանից օգտվեն: Լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը՝ մենք, սակայն, այսպես էլ չհասկացանք, չսովորեցինք մեր սխալների վրա»,-ասաց նա՝ հավելելով, որ վտանգավոր է այն քաղաքականությունը, որի հիմքում քննադատողին ներքին թշնամի դիտարկելն է, իսկ իրական թշնամուն՝ հակառակորդ:

«Հենց սա է ամենավտանգավորը: Եվ մեր պատմության մեջ բազմիցս հանդիպել ենք դեպքերի, երբ քաղաքական ուժերը ներքին դաշտում ընդդիմադիրների մեջ ավելի մեծ վտանգ են տեսել: Սա է խնդիրը, և մենք պետք է հասկանանք, որ նույնիսկ վերահսկելի քաոսը կարող է ազդակ հանդիսանալ մեր արտաքին թշնամիների համար, հատկապես, որ այդ թշնամիները մեզնից 5000 կմ հեռավորության վրա չեն և չեն էլ թաքցնում իրենց նկրտումներն ու նպատակը»,-եզրափակեց քաղաքագետը:

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию