Սան Ֆրանցիսկոյում հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել
ОБЩЕСТВОՍան Ֆրանցիսկոյի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գտնվող հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել, հաղորդում է «Ասպարեզը»:
Նշվում է, որ հրդեհի հետևանքով նյութական մեծ վնաս է հասցվել: Այդ կենտրոնում են գտնվում «Վասպուրական» սրահը և եկեղեցու ու շրջանի կազմակերպությունների գրասենյակները:
Նշվում է, որ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգաբարձությունը և համայնքի ղեկավարությունը, քաղաքի հրշեջների և օրինապահ մարմինների հետ համագործակցությամբ՝ հետամուտ կլինեն ազգային ատելության հողի վրա կատարած հարձակումը բացահայտելուն:
Ավելի վաղ ադրբեջանցիներն ու թուրքերը հարձակվել էին Սան Ֆրանցիսկոյի Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական ազգային վարժարանի և դրան կից գտնվող հայկական կենտրոնի վրա՝ հայհոյանքներ գրելով, Ադրբեջանի դրոշի գույները պատկերելով պատերի վրա:
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
Во Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрд
3
Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»
4
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
5
Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»



