Գտնվել է անսահման երջանկության աղբյուրը
ЛАЙФ1in.am-ը գրում է.
Ամերիկացի հետազոտողները վերջերս հեղափոխական բացահայտում են արել. նրանց հաջողվել է ստեղծել անսահման երջանկության աղբյուրը: Օգտագործելով մաշկի սովորական բջիջները՝ նրանք վերջապես կարողացել են ուսումնասիրել սերոտոնինի նեյրոնների գեները: Բանն այն է, որ երջանկության հորմոն կարող են սինթեզել նույն սպիտակուցները, որոնք գոյացնում են նյարդային համակարգը:
ԱՄՆ Սոլկովյան ինստիտուտի գիտնականները ավելի վաղ լաբորատորիայում բջիջներ են ստեղծել, որոնք ինքնուրույն սինթեզում են սերոտոնին:
Համապատասխանաբար, նրանք ընդունակ են մշտապես արտադրել «երջանկության հորմոն»: Նոր բջիջները գիտնականները ստացել են մաշկի սովորական բջիջներից: Օգտագործելով նեյրոնների բաժանման մեթոդը՝ գիտնականները կարողացել են ամբողջովին ուսումնասիրել հորմոնի գենը, ինչը մարդուն դարձնում է երջանիկ` սերոտոնինը: Տարօրինակ է, որ նրանց նույնիսկ հարկ չի եղել օգտագործել ցողունային բջիջներ:



