Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր չվերթների վերաբացումը քննարկվում է երկկողմ և ԵԱՏՄ շրջանակում
ФОТОՀայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր ավիաչվերթների վերաբացման հարցը քննարկվում է երկկողմանի` Ռուսաստանի և Հայաստանի միջև, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում:
Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` շեշտելով, որ կանոնավոր չվերթների վերաբացումը կախված է համաճարակային իրավիճակից:
«Մենք հետևում ենք Ռուսաստանում և Հայաստանում համավարակային իրավիճակին, քանի որ այն որոշիչ է սահմանների բացման գործում: Այս հարցերը քննարկվում են երկկողմանի և ԵԱՏՄ-ի շրջանակում»,-նշեց դեսպանը:
Նրա խոսքով` արտակարգ դրության պայմաններում կառավարության կայացրած որոշումների արդյունքում բավականին շատ հայեր են մեկնել Ռուսաստան: «Կան որոշակի պահանջներ, որոնք ներկայացվում են Հայաստանի քաղաքացիներին երկրից դուրս գալու համար: Կարծում եմ` բավարար կերպով հաշվի են առնվում այն հումանիտար և այլ իրավիճակները, որոնք կարող են հնարավոր դարձնել Հայաստանի քաղաքացիների մուտքը»,-ընդգծեց Կոպիրկինը:
Համավարակով պայմանավորված` Հայաստանի և այլ երկրների միջև գործում են ելքերի ու մուտքերի սահմանափակումներ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



