Կոտայքի մարզում բախվել են Mercedes G500-ն ու KIA Forte-ն. կա վիրավոր
ОБЩЕСТВОԱյսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Բալահովիտ–Աբովյան ավտոճանապարհի Տիեզերագնացների փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes G500 մակնիշի 02 UU 202 համարանիշի և KIA մակնիշի 57 ՏM 577 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով «յաշիկը» մասամբ հայտնվել է KIA-ի առջևի հատվածի վրա: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



