Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին այրվում են եղևնիներ. հրդեհաշիջմանը մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 5 աշխատակից
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 20-ին, ժամը 12:10-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին այրվում են եղևնիներ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հարակից անտառամերձ հատվածում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:33-ին, մարվել՝ 13:54-ին։ Այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սպիտակի անտառտնտեսություն մասնաճյուղի 5 աշխատակից։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



