Ռիո դե Ժանեյրոյում Հիսուս Ամենափրկիչ արձանը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով. Տեսանյութ
БЛОГԲրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում՝ Կորկովադու լեռան գագաթին վեր խոյացող Հիսուս Ամենափրկիչ արձանը Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով, ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանատունը։
«Ռիո դե Ժանեյրոյում Հիսուս Ամենափրկիչ հայտնի արձանը Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով: Այս շքեղ լուսային և ձայնային շոուով բարեկամ Բրազիլիան հարգանքի տուրք է մատուցում Հայաստանի անկախությանը»,- ասված է դեսպանատան գրառման մեջ։
Բացի այդ, արձանի վրա լուսային շոուի միջոցով ցուցադրվել են նաև հայերեն տառերը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
День рождения в Италии с Юнибанком
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



