Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Իշ­խա­նու­թյուն­նե­րի տա­րան­ջատ­ման սկզբուն­քը վե­րա­ցավ. ՍԴ-ի վրա մշտա­պես կախ­ված է լի­նե­լու լե­գի­տի­մու­թյան հետ կապ­ված մեծ հար­ցա­կա­նը»

ИНТЕРВЬЮ

Իշխանությունն ամենաբարձր մակարդակով հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությամբ ՍԴ ճգնաժամը լուծվեց: Փաստաբան Երվանդ Վարոսյանը շեշտում է՝ կարևոր է այն, թե ո՞ր ճգնաժամի մասին է խոսքը: «Իրենց հորինած ճգնաժա՞մը, որի մասին խոսում էին: Ճիշտն ասած, ՍԴ-ում ճգնաժամ չկար մինչ այն պահը, երբ իրենք որոշեցին հակասահմանադրական ճանապարհով միջամտել ՍԴ աշխատանքներին, ինչը և արեցին: Ճգնաժամն սկսվեց դրանից հետո և հիմա էլ շարունակվում է:

Դատավորների ընտրությամբ, բնականաբար, այդ ճգնաժամն էլ ավելի խորացավ, որովհետև ՍԴ-ն դարձավ մի կառույց, որի վրա մշտապես կախված է լինելու լեգիտիմության հետ կապված մեծ հարցականը: Ամեն դեպքում, փաստ է, որ քաղաքական իշխանության կողմից տեղի ունեցավ ՍԴ-ի նվաճում: Իրականությունը սա է: Կողքից, իհարկե, հիմա ինչ մեկնաբանություն ասես կարող են տալ, բայց կարծում եմ, որ իրենք էլ շատ լավ հասկանում են, թե ինչ արեցին: Դրա համար էլ սկսել են շրջանառել այն գաղափարը, որ ՍԴ-ն, որպես ինստիտուտ, նոր Սահմանադրությամբ առհասարակ պետք է վերացվի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ե. Վարոսյանը:

Նրա խոսքով, ՍԴ դատավորների ընտրությու նը մի բան փաս տ ե ց . « Ա յ ն է ՝ գտնվեցին իրավաբաններ, որոնք համաձայն էին մասնակցել հակասահմանադրական գործընթացներին, և իշխանությունն էլ հավանություն տվեց նրանց թեկնածությանը: Մեծ հաշվով, իշխանությունը գնաց «սրտի ՍԴ», իշխանությանը կից մի սովորական մարմին ձևավորելու ճանապարհով: Երկար տարիների այն սպասումներն ու հույսերը, որ, ի վերջո, դատական համակարգն ու մասնավորապես ՍԴ-ն կարող են, ի բարօրություն մեր պետության, գործել իշխանություններից տարանջատ, ի դերև ելան»: Երվանդ Վարոսյանն ընդգծեց՝ եթե պետության մեջ, առհասարակ, իշխանությունների տարաջատում կա, այդ պետությունում կլինի օրենք, կգործի ու պաշտպանված կլինի իրավունքը: «Նման ցանկացած պետություն առաջ կգնա:

Իսկ եթե պետության մեջ մեկ քաղաքական ուժի կողմից միանձնյա կառավարում է տեղի ունենում, այդ պետությունը հեռանկար չունի: Հատկապես Հայաստանի նման պետությունը, որը հարուստ չէ ո՛չ ռեսուրսներով, ո՛չ հնարավորություններով, իսկ աշխարհաքաղաքական տեղաբաշխման առումով, մեղմ ասած, այնքան էլ բարենպաստ դիրքում չի գտնվում: ՀՀ-ի միակ կռվանը հենց սա պետք է լիներ ու պետք է լինի ապագայում, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Այսօր մենք փաստացի գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունների տարանջատում առհասարակ չունենք. ամբողջը մեկ միասնության է վերածվում: Իշխանությունների տարանջատման սկզբունքը վերացավ, գոյություն չունի: Այն հռչակագրային մի բան է դարձել»,-նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու ու փոխարենը Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին՝ Երվանդ Վարոսյանը հավելեց. «Հերթական անգամ չի գիտակցվում՝ ինչ է կատարվում: Այդ քայլն անողները չեն գիտացում, թե ինչ են անում: Փառք Աստծո, նշվածի գնահատականը իրավաբաններն արդեն տվել են. այն է՝ Հայաստանում, բնականաբար, Գերագույն դատարանի գոյությունը կիրառելի չէ, և մեր իրավական համակարգը չի կարող բնականոն աշխատել այդ իրավիճակում: Մեր ամբողջ իրավական համակարգը, ամբողջ օրենքներն այնպես են ստեղծված, որ տարանջատ Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների գոյություն են ենթադրում:

Չեմ ուզում իրավաբանական առումով մանրամասների մեջ խորանալ, բայց համոզված եմ, որ այս գաղափարը ծնվել է քաղաքական գործընթացի արդյունքում: Սրա միջոցով ուղղակիորեն փորձ է արվում ՍԴ-ի՝ արդեն առկա ճգնաժամը լուծել, քանի որ նաև համոզված եմ՝ այդ մտքի հեղինակների համար էլ է պարզ, որ ՍԴ-ն այսօր լեգիտիմ չէ, և հարցականի տակ են լինելու նրա կողմից կայացված բոլոր որոշումները: Դրա համար փորձ կարվի առհասարակ փակել ՍԴ-ն, առաջ անցնել նոր սահմանադրական կարգավորումներով և մոռանալ այս ոչ լեգիտիմ շրջանը»:

Իսկ թե այդ քայլը որքանով կօգնի փակել խախտումների այն ամբողջ շղթան, որի մասին մինչ օրս բարձրաձայնվում է, փաստաբանը նկատեց. «Իհարկե, չի օգնի, այդ շղթան ավելի կխորանա. կոպիտ ասած՝ ունքը սարքելու տեղը աչքն էլ կհանեն, և մեր պետական համակարգի, մասնավորապես, դատաիրավական համակարգի կազմաքանդման ճանապարհին ևս մեկ քայլի ականատես կլինենք: Կարող ենք ասել, որ սահմանադրական արդարադատությունը, այո, մեզ մոտ արդեն վտանգված է: Զուգահեռ վտանգված է նաև պետության իրավական անվտանգությունը»:

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию