Ընդդիմությունը միասնական ճակատով պահանջելու է Փաշինյանի հրաժարականը
ПОЛИТИКА«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները հաղորդագրություն են տարածում, որում տեղեկացնում են, որ հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաքՀայրենասիրական ընդդիմությունն իր համախմբմամբ և միասնական ճակատով Փաշինյանի դեմ պայքարով՝ փողոց է հրավիրում ժողովրդի գիտակից հատվածին: Ընդդիմությունը ցանկանում է փրկել Հայաստանն այս սուտասանների իշխանությունից, որոնք միայն տուգանում են ժողովրդին՝փոխարենը միլիոնավոր դոլարներ են լափում:Արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմության միասնական պայքարը պսակվելու է հաջողությամբ՝ժողովուրդը զզվել է Փաշինյանի ստերից ու կեղծ լայվերից:Իշխանություններն ընդդիմության դեմ դուրս են բերելու իրենց ծանր հրետանին՝քրեական գործերը, ուժային կառույցներով ահաբեկելն ու ֆեյքերի ու ֆեյքային կուսակցությունների անդամների հակաընդդիմադիր գրառումները, սակայն դա այլևս չի օգնելու: Թափ հավաքող միասնական պայքարը հեռացնելու է այս ապիկար իշխանություններին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



