Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Եղե­գիս գե­տը սար­սա­փե­լի վի­ճա­կում է, ջրի պա­կա­սը ճնշում է բնակ­չու­թյա­նը»

ИНТЕРВЬЮ

Օրերս շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացրեց, որ կվերանայվեն Եղեգիս գետի 17 փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները: Մասնավորապես նշվում է, որ հաշվի առնելով Եղեգիս գետի կիրճում առկա բնապահպանական աղետալի վիճակն ու գետում առաջացած անթույլատրելի սակավաջրությունը՝ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարությամբ սեղմ ժամկետներում կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կզբաղվի տվյալ գետի վրա տեղակայված փոքր ՀԷԿ-երում առկա խնդիրներով։

Ավելի կոնկրետ՝ առաջնահերթ ուսումնասիրության պետք է ենթարկվեն գետի վրա տեղակայված 17 հիդրոէլեկտրակայաններին տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները, վերհանվեն դրանցում առկա անհամապատասխանություններն ու անճշտությունները, վերանայվեն ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակներն ու հստակեցվի ՓՀԷԿ-երի կողմից փաստացի իրականացվող ջրառի ծավալը։ Բնապահպան Ինգա Զարաֆյանը նշում է՝ 2018 թվականին ավարտել են մասնագիտական հետազոտություն, որի շրջանակում իրականացրել են երկու ծրագիր, դրանք լրացնում էին մեկը մյուսին: «Ծրագրի շրջանակներում ուսումնասիրել ենք 125 փոքր ՀԷԿ, որոնք կառուցված են գետերի վտակների՝ գետային հոսքերի վրա:

Փորձագիտական մեծ խումբը 75 ցուցանիշների հիման վրա հետազոտություն է կատարել, ընդգրկված են եղել նաև նախարարության փորձագետներ: Բոլոր տվյալները հանձնվել են նախարարությանը: Երբ վերջիններս ուսումնասիրում են փոքր ՀԷԿ-երը, կարող են նաև այդ տվյալների միջոցով տեսնել ամենաառաջնային խնդիրները: Եղեգիս գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երը մեծ խնդիր են ներկայացնում ոչ միայն Եղեգիս գետի, այլ նաև դրա վտակների համար: Մեր առաջարկած մեթոդիկայով հաշվարկել ենք, թե ամբողջ գետի երկարությամբ որքան տոկոս է կազմում դերիվացիան (կառույցների համախումբ, որոնց միջոցով ջուրը գետից, ջրամբարից ուղղվում է ՀԷԿ, պոմպակայանխմբ.)։

Ինչո՞ւ ենք դա հաշվարկում: Բոլոր ՀԷԿ-երը հիմնականում ունեն ջրային հին թույլտվություններ: Դրանց համաձայն՝ դու կարող ես գետի ջուրն ամբողջությամբ վերցնել քո խողովակի մեջ և փաստորեն գետում ոչինչ չթողնել: Մեկ-երկու տարի առաջ նոր կառավարության որոշմամբ ջրային թույլտվության տրամադրման այս տարբերակը, բարեբախտաբար, փոխվեց, բայց ՀԷԿ-երը շարունակում են աշխատել ջրային հին թույլտվություններով, և գետի ջրի կեսը մնում է խողովակների մեջ: Ամեն ինչ ավերվում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Զարաֆյանը: Նա նշում է՝ խոսքն առաջին հերթին, իհարկե, կենսաբազմազանության մասին է:

«Եղեգիս գետի վրա կան կասկադներ: Օրինակ՝ դու ունես մեկ կայան, մեկ պատվար, 200 մետր հեռավորության վրա դու ոչինչ չես անում, ուղղակի նոր կետ ես դնում ու վերջ: Արդյունքում չի լինում փոքր ՀԷԿ. կասկադն իրենից ներկայացնում է շատ մեծ հզորությամբ հիդրոտեխնիկական կառույց: Ներկայումս ՀԷԿ-երն աշխատում են բիզնեսի համար շատ փափուկ պայմաններով, որոնք հատուկ մշակվել են ՓՀԷԿ-երի համար: Օրինակ՝ «Ձորագես» փոքր ՀԷԿ-ը, որն ունի 28 մեգավատտ հզորություն, միշտ համարվել է միջին և ոչ թե փոքր ՀԷԿ: Երբ Սերժ Սարգսյանի ընտանիքն այն սեփականաշնորհել է, շատ հեշտությամբ կառավարության որոշմամբ այն տեղափոխել է փոքր ՀԷԿ-երի կարգ, որպեսզի ստանա ավելի մեծ շահույթ:

Նույն պատմությունն է բոլորի դեպքում»,- նշում է մեր զրուցակիցը: Բնապահպանն ասում է՝ Եղեգիս գետն այժմ սարսափելի վիճակում է: «Ջրի պակասը շատ մեծ ճնշում է բնակչության վրա: Այնտեղ շատ լավ պայմաններ են բնակվելու համար, իսկ հիմա այդ պայմաններից ամենակարևորը՝ ջուրը, «իրենից տարել են»: Տուրիզմի զարգացման համար հրաշալի պայմաններ կան, բայց եթե ջուր չլինի, ինչպե՞ս կարելի է ինչ-որ բան անել: Շրջակա համայնքները զրկված են ջրից: Խնդիր է աղմուկը, ձկնատեսակների ոչնչացումը: Մեր գետերի ձկնաշխարհը շատ հարուստ է: Եղեգիս գետի դեպքում ձկնաշխարհն ամբողջությամբ վերանում է, այս խնդիրը վերաբերում է բոլոր գետերին, որոնց վրա փոքր ՀԷԿ-եր կան: Էկոհամակարգի հավասարակշռությունը լրիվ խախտված է, մենք չգիտենք էլ՝ եթե վաղն այդ ՀԷԿ-երն այլևս չլինեն, էկոհամակարգն արդյոք կվերականգնվի՞: Սա ևս լուրջ խնդիր է»,-ընդգծում է նա:

Զարաֆյանը նշում է՝ ուրախ է, որ սայլը տեղից շարժվում է, նախարարությունը սկսում է լուծումներ փնտրել այս հարցում, և մեկնարկը տրվում է Եղեգիս գետից, իրենք էլ պատրաստ են համագործակցել նախարարության հետ և նոր տվյալներ կազմել: «Լուծում պահանջող խնդիր են Սևանա լիճ թափվող գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երը: Սևանա լիճն իր ողջ համակարգով պահպանվում և պաշտպանվում է օրենքով և կառավարության մի քանի տասնյակ որոշումներով: Իսկ մենք գիտենք, որ լիճ թափվող գետերի վրա կան կառուցված թե՛ մեծ, թե՛ փոքր ՀԷԿ-եր, որոնք մեծ խնդիրներ են առաջացնում լճի համար: Այժմ վտանգի տակ են Ձորագետ և Մեղրի գետերը»,-տեղեկացնում է բնապահպանը:

Գաղտնիք չէ, որ ՀԷԿ-երը դիտարկվում են որպես ՀՀ էներգետիկ անկախության և անվտանգության կարևոր օղակ, սակայն, ինչպես վերջին հայտարարության մեջ նշել է նաև շրջակա միջավայրի նախարարությունը, դրանց գործունեությունը չպետք է վնասի շրջակա միջավայրին՝ խաթարելով էկոհամակարգերն ու սպառնալով կենսաբազմազանության անվտանգությանը։ Զարաֆյանն ընդգծում է. «Եթե խոսում են այլընտրանքային էներգիայի մասին, առավելություն տալիս այդ ոլորտին, միևնույն ժամանակ պետք է հաշվարկեն բոլոր ռիսկերը: Մեր երկրում ՀԷԿ-երը դարձել են ոչ թե այլընտրանք էլեկտրաէներգիային, այլ ուղղակի բիզնես»,-եզրափակում է Ինգա Զարաֆյանը:

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию