«Երբեք չեմ ների, եթե ինձ փոխեն մեկ ուրիշի հետ». 20 փաստ «Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանի մասին
ЛАЙФ«20 փաստ հայտնիների մասին» խորագրում NEWS.am STYLE-ն այս անգամ զրուցել է «Միսս Տիեզերք Արմենիա 2019» տիտղոսակիր, մոդել Դայանա Դավթյանի հետ:
Դայանա, առավոտդ սկսվում է...
Մեկ բաժակ սառը ջրով:
Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:
Չկա այդպիսի սնունդ կամ ըմպելիք:
Կերակուր, որը տանել չես կարողանում:
Ավելուկ եւ բիբար:
Հասակդ ու քաշդ:
Հասակս՝ 172 սմ, քաշս՝ 50 կգ:
Ամենալավ ու ամենավատ սովորություններդ:
Ամենալավը` անպայման նախաճաշել տնից դուրս գալուց:
Ամենավատն այն է, որ ոչ մի կերպ չեմ տրամադրվում մարզվել տան մեջ:
Սիրահարվա՞ծ ես, թե՞ սիրում ես:
Ցավոք՝ ոչ…
Ինչպե՞ս են քեզ դիմում ամենամտերիմ մարդիկ:
Դան, Դանչիկ…
Ի՞նչ ֆոբիաներ ունես:
Վախենում եմ ջրվեժներից:
Ամենախենթ քայլը, որ երբեւէ արել ես:
Ընկերուհուս զանգին պատաախանել եմ տղայի ձայնով եւ նա անջատել է հեռախոսը (ծիծաղում է):
Ի՞նչը երբեք չես ների:
Երբ ինձ փոխեն մեկ ուրիշի հետ:
Քեզ ո՞ր գրական հերոսին ես նմանեցնում:
Ջրահարսին:
Քո ականջակալներում հաճախ հնչում է...
Ռիհաննա, Zivert:
Կյանքում ի՞նչ երբեք չես անի:
Չեմ դավաճանի ոչ ոքի:
Երեք իր, որ պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:
Շրթներկ, սանր եւ դրամապանակ:
Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:
Վարդագույն:
Երեւանում ամենասիրելի վայրդ:
Երեկոյան Կասկադը:
Վերջին անգամ ինչո՞ւ ես նեղվել/ինչից:
Իմ ամենամտերիմ մարդկանցից մեկի դավաճանությունից: Մինչ այդ երբեք չէի նեղվել այդքան շատ: Կարծում եմ՝ կյանքը մեզ այդ կերպ ուժեղացնում է:
Արտաքինումդ ի՞նչն ես ամենից շատ սիրում:
Աչքերս:
Ի՞նչը չես սիրում արտաքինումդ:
Մազերս, եթե ճյուղավորվում են:
Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:
Չեմ մտաբերում այդպիսի հարց: